Languages

  • Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 
Էկոլոգիայի ուսուցում էկոլոգիական նախագծերի իրականացմամբ

Էկոլոգիայի խնդիրներից է` դաստիարակել քաղաքացիական դիրքորոշում և պատասխանատվություն մարդկության և բնական միջավայրի նկատմամբ: 

Իրավիճակի նկարագրությունը

Աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ բնագիտական առարկաների դասավանդման ներկայիս վիճակը, հատկապես հումանիտար հոսքում, հեռու է բավարար լինելուց: Շաբաթական մեկական ժամ ֆիզիկա, քիմիա կամ կենսաբանություն` 10-րդ դասարանում,  2-ական ժամ թողնելով 11-րդ դասարանին, իսկ 12-րդում` 1 ժամ բնագիտական առարկաներից որևէ մեկը ` հնարավոր չէ ապահովել այն մինիմումը, որ պահանջվում է պետական չափորոշիչներով:
Վերջապես, ինչո՞ւ է այդպես կարևորվում և որպես ավարտական քննություններ սովորողները հանձնում են  ֆիզիկա, քիմիա,կենսաբանություն, իսկ էկոլոգիան, որը և' կրթություն է, և' մտածելակերպ, և' ապրելակերպ, և' աշխարհայացք` մնում է ուշադրությունից դուրս:
Էկոլոգիական  դաստիարակությունը, կրթությունը կբերի բնության նկատմամբ մարդու սպառողական, պահանջատիրական վերաբերմունքի փոփոխությանը:
Այս կրթությունը, որ մարդը ստանում է դպրոցից, էապես փոխում է նրա վերաբերմունքը  բնության նկատմամբ`մարդը սպառողից վեր է ածվում ստեղծողի:
Այս գաղափարով ապրելը և գործելը յուրաքանչյուրիս պարտքն է:
 
«Էկոլոգիա» դասընթացի կազմակերպումը ավագ դպրոցում

Էկոլոգիան որպես ուսումնական առարկա ընդգրկվել է կրթահամալիրի  ուսումնական պլանում դեռևս  2010-11 ուստարում  և տրամադրվել էր երեքական ժամ 10-11-րդ դասարաններում: Այս տարի երկուական ժամ տրամադրվել է 11-րդ դասարանում, մեկական ժամ` 12-րդում:
Ծրագիրը,  որը ներկայացվել է 2010-11ուստարում,  քննարկվել և հավանության է արժանացել կրթահամալիրի բնագիտական կենտրոնի մասնագետների կողմից:
Ծրագրի նպատակն է  տալ գիտելիքներ և զարգացնել հմտություններ բնագիտությունից, բնապահպանությունից` սովորողների մոտ զարգացնելով տրամաբանական մտածողությունը, դիտարկելու, հետազոտելու ունակությունը, եզրակացություն անելու կարողությունը:
Կարևոր է բնապահպանական գիտելիքներով, երկրի պահպանությամբ մտահոգված, նոր մտածելակերպով մարդու կայացման  խնդիրը: Երկիրը պահպանելու խնդիրը պետք է լինի ապրելակերպ, մտածելակերպ:
Անհրաժեշտություն է ծանոթանալ այլ երկրներում բնապահպանական և էկոլոգիական խնդիրների լուծման եղանակների հետ:
Ծրագիրը առաջարկում է էկոլոգիական կրթության հարցադրումների և խնդիրների լուծման, դաստիարակության, անձի զարգացման, անհատների, խմբերի և մասսայական աշխատանքների, անհատական և կոլեկտիվ ստեղծագործության, ուսուցչի և սովորողի համատեղ ստեղծագործական համակարգված մոտեցում:
Ծրագրի արդիականությունը կարելի է դիտարկել մի քանի նկատառումներով.

  • Ծրագիրն ուղղված է սովորողի բազմակողմանի զարգացմանը և դաստիարակությանը, նրա ինտելեկտի, դիտողականության և հետազոտական ունակությունների զարգացմանը, մտահորիզոնի ընդարձակմանը:
  • Էկոլոգիական կրթությունը և դեռահասների դաստիարակությունը էկոլոգիական մշակույթով հասարակության առջև կանգնած գլխավոր խնդիրներից մեկն է:
  • Էկոլոգիական սխալներ չանելու համար ժամանակակից մարդը պետք է զինված լինի տարրական էկոլոգիական գիտելիքներով և նոր էկոլոգիական մտածողությամբ:
  • Ծրագիրը նպաստում է  հասարակական կյանքում էկոլոգիական խնդրի և դրա հետևանքների կանխագուշակմանը: Պատասխանում է սովորողների ճանաչողական, ստեղծագործական, գործնական պահանջներին:
  • Էկոլոգիական  կրթության և դաստիարակության համակարգի կարևոր օղակը շրջապատող աշխարհի մասին պատկերացումներն են, որոնք ներառում են բնության մեջ գոյություն ունեցող փոխադարձ կապերը, աշխարհի ամբողջականությունը, սեփական անձը որպես բնության մի մասի ընկալումը:
  • Ծրագիրը նախատեսում է սովորողների գիտակցված մասնակցությունը բնապահպանական ակցիաներին:

Հիմնական գաղափարները, որոնց վրա հիմնվում է ծրագիրը

Գիտական - կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի և էկոլոգիայի հիմնական օրենքները, դրանց միասնությունը, կենդանական աշխարհի կապի անխզելիությունը, կենդանի օրգանիզմի կախվածությունը շրջապատող բնությունից և նրա ազդեցությունը էկոհամակարգի վրա:
Մանկավարժական  - Այս տարիքում դեռահասների մոտ դեռևս բավարար չափով ձևավորված չեն ինքնուրույն գործողությունների հմտությունները:  Այդ պատճառով հանձնարարությունները պետք է այնպիսի բովանդակություն ունենան, որ սովորողներից պահանջվող խնդիրները կարողանան լուծել և որը կբարձրացնի նրանց ինքնագնահատումը:
Սոցիալական - Տեխնիկայի սրընթաց զարգացմանը զուգահեռ  շատ կենդանի օրգանիզմների գոյությունը  դրված է վտանգի տակ: Այդ պատճառով էկոլոգիական խնդիրները իրենցից մեծ վտանգ են ներկայացնում հասարակության, նրա ֆիզիկական և հոգեբանական առողջության համար:
 
Ծրագրի նպատակները և խնդիրները
Նպատակները.

  • նպաստել հասկանալու էկոլոգիայի գլոբալ խնդիրների էությունը
  • սովորողներին նախապատրաստել աշխարհայացքի   ինքնուրույն ընտրության
  • զարգացնել էկոլոգիական խնդիրները լուծելու ունակությունը
  • դաստիարակել քաղաքացիական դիրքորոշում և պատասխանատվություն մարդկության և բնական միջավայրի նկատմամբ

Խնդիրները.

  • կրթական
  • զարգացնող
  • դաստիարակչական

Ուսուցումն ըստ ծրագրի հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.

  • ակնհայտության սկզբունք
  • հասանելիության սկզբունք
  • անընդհատության  և հաջորդականության սկզբունք
  • գիտակցության և ակտիվության սկզբունք
  • կայունության սկզբունք
  • հումանիզմի սկզբունք
  • անհատական-անձնային մոտեցման սկզբունք

Աշխատանքի կազմակերպումը

Դասընթացը կազմակերպվում է ակտիվ ուսուցման մեթոդներով:  Հիմնական նյութը սովորողների  կողմից յութացվում է դասի ընթացքում: Դասի կազմակերպման հիմնական ձևերը տեսական և գործնական պարապմունքներն են:
Սովորողները որպես առաջադրանքներ կատարում են հետազոտական աշխատանքներ և ուսումնասիրություններ տարբեր թեմաներով:
Տարբեր հոսքերում թեմաների ընտրությունը կարող է լինել էապես տարբեր: Այսպես, թարգմանական խորացված դասարաններում կկատարվեն թարգմանչական աշխատանքներ` օգտագործելով սովորողների  համապատասխան ունակությունները: Դա կնպաստի այն բանին, որ սովորողները ազատ կկարողանան ելույթներ ունենալ նաև ոչ հայախոս միջավայրում` տարբեր սեմինարների և հավաքների ժամանակ:
Ուսուցման ձևերից են միջոցառումները, արշավների կազմակերպումը բնության մեջ, ուսումնական ճամփորդությունները  հիդրոէլեկտրակայաններ, ջերմակայաններ, արտադրական ձեռնարկություններ, տնկարաններ, արգելավայրեր, արգելոցներ: Ցուցահանդեսների և ակցիաների մասնակցությունը և կազմակերպումը  նույնպես դասընթացի կարևոր մասն է:
2010-11թթ.ուստարվա աշխատանքը ցույց տվեց, որ 2011-12 ուստարում 11-դասարանի 2-ական էկոլոգիայի ժամերից մեկը կարելի է տրամադրել տեսական պարապմունքներին, իսկ մյուս ժամը և 12-րդ դասարանի մեկական  ժամերը տրամադրել տարբեր նախագծերի կատարմանը:
Նախագծային խմբերը կարող են կազմվել միևնույն թեմայի շուրջ` տարբեր դասարանների սովորողներից:
Նախագծային խմբերի հետ ուսուցիչը աշխատում է onlain- ռեժիմով կամ հանդիպում է դասերից հետո, կամ շաբաթ օրերին:
Խմբերը մասնակցում են 2012թվի ապրիլի 26-ին տեղի ունեցող «էկոտուրին»:
Ուսումնական ճամփորդությունները նախագծերի պարտադիր մասն են կազմում:
Գնահատումը

Նախագծային խմբերը յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում են մեկական մեդիա -աշխատանք, որը գնահատում է էկոլոգիայի  ուսուցիչը:
Նախագծային խմբերը պարտադիր մասնակցում են էկոտուրին, որը գնահատում է անկախ հանձնաժողովը:
Սովորողները մասնակցում են օլիմպիադաներին:
Վերջնական տարեկան գնահատականը ձևավորվում է այս գնահատումների արդյունքում:
Գնահատման հիմքում դրվում են սովորողի  անհատական և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում`  հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, մասնակցություն ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին):
«էկոլոգիա» առարկան պետք է ներառվի 12-րդ դասարանում բնագիտական քննական առարկաներից շարքում: Սովորողը հանձնաժողովին կներկայացնի և կպաշտպանի առաջարված որևէ թեմայով հետազոտական աշխատանք:
 
Նախագծերի թեմաներ.

  • ծառատունկ,
  • թղթի թափոնների հավաքում,
  • ներթաղային ճանապարհների բարեկարգում,
  • հողի «ազատագրումը» ասֆալտից,
  • թափոններից աղբամաների պատրաստում և տեղադրում կրթահամալիրի տարածքում,
  • տարածքի կարգի բերում` «Շուրջդ նայիր»,
  • թփերով կրթահամալիրի լոգոյի ստեղծում`mskh.am
  • թափոնների երկրորդային օգտագործում
  • ծառերի խնամք`ըստ « յուրաքանչյուր սովորողին-մեկ ծառ» նախագծի
  • էկոտուրիզմ
  • ուսումնական նյութերի ստեղծում
  • ուսումնական ճամփորդություններ դեպի Կարինի տնկարան, արտադրամասեր, ՀԷԿ-եր,
  • էկոխնդիրները կրթահամալիրի դասասենյակներում, արհեստանոցներում, արվեստանոցներում
  • համակարգիչը, ճառագայթումը և ես
  • աղմուկը իմ շրջապատում
  • ինչ ջուր եմ խմում և ինչ օդ եմ շնչում

Սովորողը կարող է նաև էկոլոգիական իր թեման առաջարկել: 
 
Տես նաև «Դպիր»-ում

Կարծիք

«Շուրջդ նայիր» - http://mskh.am/am/11618

Էկոլոգիայի ուսուցում էկոլոգիական նախագծերի իրականացմամբ 2001թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին»: ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ պետք է լուծեն ոչ թե գլոբալ էկոհարցեր, այլ հիմնահարցեր , որոնք վերաբերվում է իրենց շրջապատին: Կարողանալ տեսնել, գնահատել, կանխել իրենց շրջապատում տեղի ունեցող բնապահպանական խախտումները, հմտությունները փոխանցել ընտանիքի անդամներին և ընկերներին: Բնապահպանական կրթությունը ոչ միայն գիտելիքների ձևավորում է, այլև գործնական կարողությունների զարգացում, իսկ ամենալավ միջոցը գործնական աշխատանքների կատարումն է : Դասերը անպայման պետք է ուղեկցվեն հետևյալ ուղղություններով. Բացահայտում, դիտարկում, վերլուծություն: Դպրոցամերձ տարածքների հնարավորությունները (ասֆալտի հեռացումը, չմապատումը) նպաստում են կանաչապատ տարածքների ստեղծմանը: Սովորողների համար պայմաններ են ստեղծվում շրջակա միջավայրի հանդեպ իրենց պատասխանատու վերաբերմունքը դրսևորելու համար: Դպրոցը հանդես է գալիս «Իմ համայնքը», ամենալավն է քարոզարշավով: Վստահություն, որ իրենք կարող են որևէ բան փոխել համայնքում: Հայրենագիտական, էկո-էքսկուրսիաների, արշավների ընթացքում բացահայտել Հայաստանի բնության հրաշքները` համադրելով բնական գիտությունների, արվեստի, գրականության հետ: Դիտարկումներ կենդանիների, բույսերի կյանքը բնության մեջ և անազատ միջավայրում (անպայման կատարել մեդիա աշխատանքներ): Սովորողի մասնակցությունը բույսերի բազմացման գործում, որը նպաստելու է դպրոցի ներքին հարդարմանը և հողամասերի կանաչապատմանը: Ջերմոցաստեղծումը որպես լավագույն միջոց` եկամուտների ստացման և խնայողությունների օգտագործման (բանջարեղենի օգտագործումը նախակրթարանի երեխաների սննդում): Բնագիտությունը որպես առարկա նախակրթարանում: Շարունակել ամենամյա ծառատունկը, մասնագետի օգնությամբ ընտրել այն ծառատեսակները, որոնք նպատակահարմար են դպրոցի հողամասերում: Լուծել ոռոգման ջրի հարցը: Սովորողներին անընդհատ իրազեկել օրգանական գյուղատնտեսության նշանակության մասին, ճիշտ պատկերացում կազմելու համար §շուկա-սննդամթերք –առողջ օրգանիզմ¦ կապում: Տնտեսական աղբի, օրգանական մնացորդների վերամշակման և նորից միկրոտարրերի հող վերադարձման խնդրի պարզաբանումը (նեխման, փտման երևույթների բացատրում): Բոլոր դպրոցներում անցնել բույսերի և (գուցե` օրգանական նյութերի?)կենդանիների մնացորդների կոմպոստացմանը: Մշտական աշխատանք մոլախոտերի դեմ մեխանիկական պայքարի ձևով: Կցվում է Հիմնական դպրոցում սովորողների հետ կատարված աշխատանք` §Կոմպոստացում¦ .

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.