• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման կարգ

  1. 12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման իրավական հիմքը Հանրակրթության մասին ՀՀ օրենքն է, ՀՀ հանրակրթության կրթակարգը և հենքային ուսումնական պլանը:
  2. 12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման առարկայական հիմքը սովորողների անհատական ուսումնական պլաններն են:
  3. Անհատական ուսումնական պլանի բաղկացուցիչներն են պարտադիր ժամաքանակով հանրակրթական առարկաները, ընտրովի ժամաքանակով հանրակրթական առարկաները, խորացված ուսուցման ընտրովի դասընթացները և լրացուցիչ կրթությունը, ինչպես նաև գիտելիքների ստուգումը, ինքնակրթությունը, ուսումնական ճամփորդությունները և մասնագիտական փորձառությունը:
  4. Անհատական ուսումնական պլանում ներառված բաղկացուցիչների ընդհանուր ժամաքանակը չի կարող պակաս լինել շաբաթական 34 ժամից:
  5. Գիտելիքների ստուգումն իրականացնում է կրթահամալիրի գիտելիքների ստուգման կենտրոնը` օգտագործելով ԳԹԿ-ի հրապարակած թեստերը:
  6. Ինքնակրթությունն անհատական ուսումնական գործընթաց է, որը վերահսկում է կազմակերպիչը, իսկ արդյունքները ստուգում է համապատասխան դասավանդողը:
  7. Ուսումնական ճամփորդությունները և մասնագիտական փորձառությունը, որոնց պատասխանատուները խորացված ուսուցման ղեկավարներն են, կազմակերպիչն ու ծրագրի ղեկավարի նշանակած դասավանդողները, որպես կանոն, իրականացվում է ամբողջական համակարգի ձևով:
  8. Անհատական ուսումնական պլանով իրականացվող գործընթացի միջանկյալ արդյունքների մասին ծնողը տեղեկացվում է օպերատիվ կերպով: