mskh.am
 
 ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ
 ՆՈՐ ԴՊՐՈՑ
 Բ-4 ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶ
 ԳԵՂԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ
 ՎԱՐԺԱՐԱՆ
 ԱՐՀԵՍՏ. ԴՊՐՈՑ
 ԳԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ
 ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ
 ՈՒՍ. ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
 ԾՐԱԳՐԵՐ
 
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԿՐԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
 ԿՐԹԱԿԱՆ ՀՂՈՒՄՆԵՐ
 ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
 
 

ԱԼԻՔ N:2

Զատիկը «Մայքլ Գանյան» դպրոցում

Մարտի 25 – ին Մայքլ Գանյան դպրոցում իրարանցում էր: Իրարանցման պատճառը Զատկի տոնն էր: Մասնակցում էին թե’ մեծերը, թե’ փոքրերը, իսկ ծեսի «մեխը» կրտսեր դպրոցն էր: Մեծ բավականություն ստացան թե’ հյուրերը, թե’ մասնակիցները, թե’ ծնողները: Մ. Գանյանի անվան դպրոցի նախասրահը լի էր «զատիկներով», «ճուտիկներով», «աղվեսներով»: Իսկ մեզ հյուր էին եկել Ակլատիզը և Ուտիս տատը: Զատիկը սկսեցինք այսպես

Զատկի ծես

Հնչում է երաժշտությունը: Բոլորը իրենց ածիկներով գալիս են և մեծ շրջան են կազմում ու ածիկները դնում են կենաց ծառի շուրջը:
Բոլորը- Զատկե զատիկ է~,նավակատիկ է~,չամչե հատիկ է~:
Կարմիր ձու տուր,կարմիր օր տամ:
Երգ-   «Արև,արև դուրս արի»
Բոլորը- Զատիկ, զատիկ, նավակատիկ
 Արի’ նստի մեր տան մոտիկ:
Երգ -«Զարկ բոլոճիկ» 
Բոլորը-Ակլատիզը եկելա, երթիկիցը կախվելա:
Ով որ Պասը չպահի, նրա ձեռքից չի պրծնի:
Հնչում է երաժշտություն-Շրջանի կենտրոն է գալիս Ակլատիզը:
Բոլորը- Տիզ-տիզ Ակլատիզ, մազդ բիզ-բիզ Ակլատիզ: Քաշվի, կորի, Զատիկն եկավ:
Ակլատիզ-Ո՞ւր է այծը, Գնացեք, տեսեք ո՞վ է կերել այծը:
Գնացեք, տեսեք /բեմականացում, 4-րդ դասարան/
Ուտիս տատ-Դե լավ, կերել եք, լավ եք արել: Անուշ լինի: Առողջ լինեք, բերաններիդ համն էլ չկորցնեք:
Խումբ 1 / 2-րդ դաս./.-Ուտի՛ս տատ, գաթա կտա՞ս:
Խումբ 2 /3-րդ դաս./-Ուտիս տատ, մեղր ու կարագ կտա՞ս:
Ակլատիզ-Օրը ցերեկով, իմ աչքի առաջ էդ ի՞նչ եք անում:
Ուտիս տատ-Էլ պաս չկա, բան չկա, ի՞նչ պիտի անես հիմա: Ա՛յ թոռոմած կծու սոխ, քեզնից վախեցող չկա:
Բոլորը-Ձմեռն անցավ, գարուն եկավ,
Պասը գնաց, Ուտիսն եկավ.
Քաշվի’, կորի’, Զատիկն եկավ:
Ուտիս տատ- Կարկաչաներ, աշխույժ զարկե’ք,
Ակլատիզին քշե’ք, տարե’ք:
Երգ-Ղեկավարներ` «Կարկաչա»
Հնչում է «Աղվեսն եկավ» երգի երաժշտությունը:
Ուտիս տատ-Աղվեսն եկավ, վա~յ ճուտիկներս:
Երգ-«Աղվեսն եկավ»:
Ուտիս տատ-Վա~յ, մի հավիկս ու՞ր է:
Երգ-«Դան-դան»
Ուտիս տատ-Զնգլիկ օրոճ եմ շարե~լ:
Երգ-«Զնգլիկ օրոճ»
Բոլորը- Դռան առաջ հերկեցինք, Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնակն անուշ, հովն անուշ
Հում կաթի պաղ սերն անուշ:
Ուտիս տատ-Դրկցի բաժինը պահել ե՞ք:
Բոլորը-Պահել ենք, պահել ենք:
Ուտիս տատ-Ածիկի մեջ շարել ե՞ք:
Բոլորը- Շարել ենք, շարել ենք:
Հ. Նելլի- Հողմը փչեց ի հարավեն, ազատվեցին դաշտ ձյուներեն,
Բերկրություն է ամեն տղոց, Քրիստոս հարեավ ի մեռելոց:
Անի – Առուները խոխոջեցին, ծառերն ահա բողբոջեցին,
Օդը լի է ձայնիվ թռչնոց, Քրիստոս հարեավ ի մեռելոց:
Գոհար- Տղա, աղջիկ, ուրախ, զվարթ, փթթեցին զերթ կոկոն վարդ,
Ոխ, քեն չունի սիրտը մարդոց, Քրիստոս հարեավ ի մեռելոց:
Բոլորը – Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
Երգ - «Յալալի»
Ծեսին մասնակցում էին նախակրթարանի, առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ դասարանի սաները՝ Անի Ժամհարյանի, Հասմիկ Ավետիքյանի, Արևիկ Մնացականյանի, Անահիտ Աղասյանի և Նարինե Սարգսյանի ղեկավարությամբ:

Գարնան շունչը

Արդեն գարուն է: Ես զգում եմ գարնան շունչը: Գարուն ասելով հասկանում եմ կանաչ դաշտեր, ծառեր, ծաղիկներ և ամեն ինչ, ինչ  պատկանում է բնությանը: Իսկ երբ ծիծեռնակը գալիս է, ես հասկանում եմ, որ գարունը եկել  է: Սիրում եմ գարունը, որովհետև այդ եղանակը արթնացնում է  բոլորին, որովհետև բերքառատ է: Ես զգում եմ, կարծես գարնան հետ ծնվում եմ ու նրա շունչը զգում եմ իմ հոգում:

Սարգիս

Արդեն  գարուն  է: Ես զգում  եմ գարնան շունչը: Գարուն ասելով ես  հասկանում  եմ  ուրխություն,  մեղմ  քամի  և  հանգստություն, արև, գեղեցիկ  խոտեր, հրաշալի երկինք: Ծառերը բողբոջում  են և  ծաղկած ծառը նման է  աշխարհի երջանիկ  մարդու: Երկնքում  ուրախ- ուրախ  թռչունները թռչում  են և մեզ են ավետում  գարնան գալը: Պայծառ արևի  ջերմությունից սառույցները  հալչում են, և  գետակները  արթնանում  են խոր  քնից: Երեխաները շատ-շատ  ուրախ  են,  որովհետև  մրգերն ու հատապտուղները շատացել  են:   

Մանվել

Արդեն գարուն է: Ես զգում եմ գարնան շունչը: Գարուն ասելով` ես հասկանում եմ միրգ, որովհետև գարունը մեզ միրգ է բերում: Նա մեզ խոտ է բերում: Ծառ է բերում, որովհետև  ծառերը  գարնանը   լիքն են:  Գարնանը շատ թիթեռնիկներ են լինում: Նրանք թռչկոտում են ծաղկից  ծաղիկ և ավետում են, որ գարունը  գալիս է:   Գարունը մեզ  այնքան   շա~տ-շա~տ  տաքություն և   ջերմություն   է բերում,  որ  մենք  այդ  տաքությունից և  ջերմությունից   վառվում ենք:  Գարունը մեզ  շատ-շատ  խելք   է  տալիս,  և մենք դառնում  ենք   աշխարհի   ամենախելացի մարդիկ:  Բոլորս  զգում ենք   գարնան շունչը: 

Էմիլ

Գովք Ածիկին

Կանաչ,  փարթամ ի’մ Ածիկ
Ինչ  գեղեցիկ ես, ի’մ Ածիկ
Շատ կանաչ  ես, ի’մ Ածիկ,
Ամեն օր քեզ ջրում  եմ:
Խնամում եմ, պաշտում եմ:

Վահե

Ճերմակ  բամբակ  բերեցի,
Մատիկներով  հարթեցրի,
Ի~նչ  փարթամ  ես,  ի’մ Ածիկ,
Քեզնով  բերում  ես  Սուրբ Զատիկ:

Անի

Ճերմակ  բամբակ  բերեցի,
Ոսպ ու  ցորեն  բերեցի,
Բամբակը  ջրով թրջեցի,
Իմ  ձեռքերով  ուղղեցի,
Շուրջը  բոլոր  ցանեցի,
Ածիկն աճի մեծանա
Սեղանի զարդ կդառնա:

Արտյոմ

Գովք Ձվիկին
Ձվի’կ, Ձվի’կ կարմի’ր Ձվիկ,
Նխշու’ն  Ձվիկ,  ի’մ  սիրունիկ
Քեզ  կուտեմ,  երբ որ  ուզեմ,
Բայց  դե ծառի  զարդն  ես դու
Մնա այդպես  միշտ  սիրուն:

Մանվել

Ձվիկ,Ձվիկ կարմիր Ձվիկ,
Ներկեցի քեզ գեղեցիկ,
Հմայիչ ես, դու համեղ,
Պատրաստեցի  ձվածեղ,
Որ  բոլորին  հյուրասիրեմ
Զատկի  տոնը  շնորհավորեմ։

Հ. Նելլի

Ի~նչ կարմիր ես,  դու, Ձվի’կ,
Շատ  համեղ ես, ի’մ Ձվիկ,
Շատ նախշուն ես,  դու  Ձվիկ,
Կենաց ծառից  կախեցի,
Ժապավենով  զարդարեցի:

Վահե

 

Զատիկ բլոջիկը՝ դասարանում

Մենք դասարանում դաս  էինք անում  և գովում էինք զատկին: Հանկարծ ներս  եկավ զատիկ  բլոջիկը և կանգնեց Էմիլի օրագրի ծայրին: Զատիկը եկել էր մեր դասարան, որովհետև այդ  պահին միայն իրեն էինք գովում: Զատիկ բլոջիկը ձագուկ էր. մեջքին ուներ յոթ հատ կետ, բաց  կարմիր էր: Նա իր հետ  բերեց ուրախություն և երջանկություն, մենք ցանկացանք  նկարել  նրան, բայց  չստացվեց: Մենք այնքան էինք  ուրախացել, կարծես նա էլ էր ուրախ, բայց թռավ ու գնաց:

Հ. ՆԵԼԼԻ

Մենք  դասարանում  դաս   էինք  անում, մի  զատիկ եկավ    և նստեց   էմիլի   օրագրի  վրա:  Զատիկը   շատ  գեղեցիկ  էր: Նա  կարմիր  էր,  մեջքին  ուներ  սև  պուտեր:  Իր հետ  բերել էր գարնան շունչ,  երջանկություն: Այդ  զատիկը  երևի ուզում  էր մեզ  հետ խաղալ, մեր  ուսուցչուհին  էլ  նկարում  էր   նրան,  բայց  չհաջողվեց, իսկ զատիկը  փախավ:

Ժենյա

Առաջին ստեղծագործական փորձեր

«Неизвестый цветок»
Այս աշխատանքը Հայրապետյան Ասյայի առաջին ստեղծագործությունն է ռուսերեն: Նրա նպատակը էկոլոգիական խնդիրներ բարձրացնելն ու նրանց լուծումը գտնելն է: Նա հիմնվել է Աստվածաշնչյան լեգենդների և Պլատոնի նույնանուն ստեղծագործության վրա:

Աշխատանքի ղեկավար՝ Ռաիսա Պողոսյան

Неизвестный цветок

Первая часть
Люди живут на Земле с незапамятных времен. Ох, сколько они наделали глупостей… Они строили фабрики и заводы, отрав-ляющие атмосферу, орошали почву ядохимикатами. От того, что людей стала окружать не прекрасная природа, которая уже вымерла, от того что им нечего было пить и есть чистые продукты, они стали злыми, аппатичными, равнодушными. Бог несколько раз наказывал людей. Да разве они прислушивались к голосу Бога?!
Видит матушка- Земля, что люди даже Богу не подчиняются, и решила спрятать все природные богатства, корни, семена рaстений в недра земли, пока они не образумятся. И вот что случилось.
3008 год… Кругом асфальт, цемент, серые горы и больные, уродливые люди, не слышно пения птиц, нет жужания пчел…
Нет ни деревьев, ни кустов, ни цветов.На витринах магазинов выставлены искусственые цветы и фигурки животных.
Взрослые рассказывают кажущимися уже легендами рассказы о животных, о запахах цветов и травы, о чистой, без запаха, воде. Люди всей планеты поняли , как они жестоко обошлись с природой, и вот она отплатила им. Решив изменить свое отношение к природе, они создали науку Экологию, которая помогает сберечь и восстaновить природу.
Постeпенно мудрая природа-мать стала возвращать из своих недр то, что она когда -то спрятала.

Вторая часть

Прогуливаясь с друзьями, я обнаружила пробившийся из-под асфальта зеленый росточек. Это было удивительное чудо. Мы с радостью обступили его и стали с удивлением рассматривать его. Он был тоненьким и слабым, и было непонятно, откуда в нем столько силы, чтобы пробить асфальт. И мы спросили его: ,,Кто ты? Откуда ты взялся?” ,,Я и сам не знаю. Я еще маленький”,- покачнулся росточек.
Потом люди приходили к ростку каждый день, как к святыне, беседовали с ним, радовались ему. А он рос, распускался, тянулся к солнцу своими листочками, радуя окружающих. Вскоре росток расцвел маленькими сиреневыми цветочками. И все больше людей сталo обращать внимание на цветок. Они восхищались его красотой и жизнелюбием. Это был росточек новой жизни, пришедший из нашего далекого прошлого.
И люди с нетерпением ждали, когда поспеют семена, чтобы их снова посадить, чтобы такое чудо природы не закончило свой короткий век на мостовой.

Эпилог


Через год люди дарили друг другу цветы, улыбались, а ПРИРОДА увиделa, что мы образумились, и, как всегда, простилa нас.

Անհայտ ծաղիկը

Մարդիկ Երկրի վրա ապրում են անհիշելի ժամանակներից: Օհ, նրանք որքան հիմարություններ են կատարել… Նրանք կառուցում էին գործարաններ և ֆաբրիկաներ, որոնք թունավորում էին մթնոլորտը, հողը: Մարդիկ, շրջապատված չլինելով հիասքանչ բնությամբ, որն արդեն մահացել էր, և չխմելով ու չուտելով մաքուր մթերքներ, դարձել էին չար, տհաճ, անտարբեր: Աստված մի քանի անգամ պատժել էր մարդկանց: Բայց արդյոք նրանք լսում էին Աստծո խոսքը:
Տեսնում է մայր հողը, որ մարդիկ նույնիսկ Աստծուն չեն ենթարկվում, և որոշում է բնության բոլոր հարստությունները, բույսերի սերմերը թաքցնել երկրի ընդերքում, մինչև նրանք խելքի կգան: Եվ ահա թե ինչ ստացվեց:
3008 թվական… Ամենուր ասֆալտ, ցեմենտ, մոխրագույն լեռներ և հիվանդ, տգեղ մարդիկ, չի լսվում թռչունների ծլվլոցը, մեղուների բզզոցը:
Չկան ո՛չ ծառեր, ո՛չ թփեր, ո՛չ ծաղիկներ: Խանութներում դրված են արհեստական ծաղիկներ և կենդանիների արձանիկներ:
Մեծահասակները պատմում էին լեգենդ թվացող կենդանիների մասին, մաքուր, առանց հոտի ջրի մասին: Բոլոր մարդիկ հասկացան, թե ինչ անխղճությամբ էին վարվել բնության հետ, և ահա նա վարձատրեց մարդկանց: Որոշելով փոխել իրենց վերաբերմունքը բնության նկատմամբ` մարդիկ ստեղծեցին մի գիտություն` Էկոլոգիա, որն օգնեց պահպանել և վերականգնել բնությունը: Քիչ-քիչ սկսեց վերադարձնել իր ընդերքից այն, ինչ մի ժամանակ թաքցրել էր:

Երկրորդ մաս

Զբոսնելով ընկերներիս հետ`ես տեսա ասֆալտի տակից դուրս եկած մի կանաչ ծիլ: Դա զարմանալի հրաշք էր:
Ուրախությամբ շրջապատեցինք նրան և զարմանքով սկսեցինք ուսումնասիրել:
Նա բարակ էր ու թույլ, և անհասկանալի էր, թե որտեղից նրա մեջ այդքան ուժ, ասֆալտը ճեղքելու համար: Մենք հարցրինք նրան.
-Ո՞վ ես դու: Որտեղի՞ց հայտնվեցիր:
-Ես էլ չգիտեմ: Ես դեռ շատ փոքրիկ եմ, - տատանվեց ծիլը:
Հետո մարդիկ գալիս էին ծիլի մոտ ամեն օր, ինչպես սրբավայր: Մարդիկ զրուցում էին նրա հետ, ուրախանում էին նրանով: Իսկ նա մեծանում էր, բացվում, տերևներով ձգվում դեպի արևը` ուրախացնելով շրջապատին: Շուտով ծիլը ծաղկեց փոքրիկ յասամանագույն ծաղիկներով: Եվ ավելի շատ մարդ սկսեց ուշադրություն դարձնել նրան: Մարդիկ հիանում էին նրա գեղեցկությամբ: Դա նոր կյանքի ծիլ էր, որը եկել էր մեր հեռավոր անցյալից:
Եվ մարդիկ անհամբերությամբ սպասում էին, թե երբ կհասնեն սերմերը, որ դրանք նորից ցանեն, որպեսզի բնության այդ հրաշքը չանցկացնի իր կարճատև կյանքը ճամփեզրին :

Վերջաբան

Մի տարի անց մարդիկ իրար ծաղիկներ էին նվիրում, ժպտում էին, իսկ ԲՆՈւԹՅՈւՆԸ, տեսնելով, որ մենք խելքի ենք եկել, ինչպես միշտ, ներեց մեզ:

 

 

Ուսումնական նյութ

«Старые добрые времена»

Աշխատանքի նպատակն էր ցույց տալ լեզվի կրած փոփոխությունը կախված տեխնիկական, քաղաքական պայմանների փոփոխություններից (նորաբանություններ և այլն): Այս աշխատանքի արժեքն այն է, որ սովորողները բարձրաձայնում են բոլոր պատմական իրադարձությունները 1922թ.-ից առ այսօր, ցուցադրում նախկին ՍՍՀՄ ժողովուրդների ազգային տարազները:

Աշխատանքի ղեկավար՝ Ռաիսա Պողոսյան
Աշխատանքի կատարող՝ Շմավոնյան Յուրի

 

СТАРЫЕ “ДОБРЫЕ” СОВЕТСКИЕ ВРЕМЕНА
/Об  истории, об изменениях в языках/ …
Меня заинтересовало выражение, которое часто употребляют  взрослые, ''советское время'', в “советские времена''. Что это за вр Оказалось, как меняется жизнь вокруг, так и меняется язык. Язык - живая Субстанция (устойчивая сущность, материя), которая отражает быт, исторические изменения.Так называемые НЕОЛОГИЗМЫ (новые слова) отражают новую историческую эпоху, они появляются в связи с развитием техники, культуры (видеокамера, компьютер, тренажер,
космонавт). емена были эти такие -''советские''?
В 1922 г. 30 декабря советские республики объединились в одно государство - в Союз Советских Социалистических Республик. Вот в то время  аббревиатура (հապավում) СССР былоm неологизмом.
В этих республиках жили люди разных-разных национальностей, которые сохранили свои обычаи, традиции, костюмы.
Вот герб и флаг СССР. А это дети в своих национальных костюмах


Эти дети, да и взрослые, общались на русском языке. Самый главный  флаг был красного цвета. Миру-мир - это был девиз нашех бабушек и дедушек, переживших войну 1941-1945 г.г. Учителя в школах учили вот таким стихам:
Растут 15 яблонь
У солнца на виду,
Растут 15 яблонь
У Родины в саду.

Наша Родина называлоциалитическая Республика
Армения имела вот  А этот костюм
такой герб, флаг. армянский.Он имел
такие атрибуты, как
камар,капа,архалук…
АЗЕРБАЙДЖАН ЭСТОНИЯ БЕЛАРУСЬ 
Это костюмы, гербы и флаг остальных республик.
КИРГИЗИЯ КАЗАХСТАН ЛАТВИЯ

 

Ուսումնական նյութ՝ «Կրամերի կանոնը»

 Հեղինակներ՝
ղեկավար` Ա. Պողոսյան,
համակարգչային ձևավորում` Ն. Հարությունյան
8-րդ դասարանի աշակերտներ Մ.Մալխասյան և Յ.Շմավոնյան:

ԿՐԱՄԵՐԻ ԿԱՆՈՆ
Նպատակն է ավելի մատչելի ներկայացնել նյութը
Երկու փոփոխականով գծային հավասարումների համակարգի լուծումների հետազոտումը
X փոփոխականի a1, a2, Y փոփոխականի b1, b2 գործակիցներով և c1, c2 ազատ անդամներով
{
Համակարգի լուծումները հետազոտելու համար ներմուծենք հետևյալ նշանակումները

ΔԳլխավոր որոշիչը և Δx, Δy օժանդակ որոշիչները

 

 

Թույլատրելի ձևափոխությունների արդյունքում համոզվում ենք, որ Δ≠0 դեպքում (փոփոխականների գործակիցները համեմատական չեն) X = Δx ∕Δ , Y= Δy∕Δ թվազույգը համակարգի միակ լուծումն է:

Որոշիչների այսպիսի պայմաններին բավարարելու դեպքում (փոփոխականների գործակիցները համեմատական են, բայց ազատ անդամները համեմատական չեն) համակարգը չունի լուծում:
Այս դեպքում հավասարումները ներկայացնող գծապատկերները այսպիսին են.
այսինքն զուգահեռ ուղիղներ են, որոնց համեմատականության գործակիցները նույնն են.
a1 /a2 = b1 /b2 ≠ c1/c2

Իսկ այս դեպքում (փոփոխականների գործակիցները և ազատ անդամները համեմատական են և հավասար չեն 0-ի) համակարգն ունի անվերջ բազմությամբ լուծումներ։
Այս դեպքում 2 հավասարումները ներկայացնող ուղիղները համընկնում են և " թվազույգ, որը բավարարում է հավասարումներից մեկին հանդիսանում է լուծում համակարգի համար

0 գործակիցների դեպքում " (XY) թվազույգը համակարգի լուծում է (XOY հարթության յուրաքանչյուր կետ համակարգի լուծում է), իսկ ազատ անդամներից գոնե մեկի 0-ից տարբեր արժեքների դեպքում համակարգը լուծում չունի:


Օրինակ 4

Օրինակ 5

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈւՄԲ ` Պողոսյան Անահիտ
Հարությունյան Նաիրա
Շմավոնյան Յուրի

Հանելուկ «Տոհմածառ», 5-րդ դասարանցիների համար

Խնդիր-հանելուկ

 

ՏՈՀՄԱԾԱՌ

Ծերունի է զառամյալ,
Ունի 10 ծեր զավակ,
100 թոռ է պարգևել
Ամեն թոռը զավակի,
Իսկ թոռները 12
Տարբեր, տարբեր զավակներ:

Շատ մեծացավ այդ տոհմը,
Երբ թոռների թոռները
60 զավակ ունեցան,
Իսկ նրանք էլ` նմանակ
Նույնքան աշխույժ զավակներ:

Գուշակե'ք, թե ով է 
Այդ ծերուկը զառամյալ:

Կուզեք լրիվ, կամ մի ճյուղ
Տոհմածառից նկարեք:
Կամ էլ կողքի վանդակում
Անունները զետեղեք:

Հեղինակ` Ա.Պողոսյան:

Ուսումնական նյութ

«Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)»
Մեր նշանաբանն է.
Առողջ հոգի՝ առողջ մարմնում

Առողջության գործոնները
Ամեն չարիք առաջանում է նաև տեղեկացվածության պակասից: Մարդիկ որքան ավելի շատ իմանան հիվանդությունների և դրանց կանխանգերլման ուղիների մասին, այնքան ավելի ունակ կլինեն հետևելու իրենց առողջությանը
Դեռահասները չպետք է խուսափեն ծնողների կամ վստահելի անձանց հետ ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին առնչվող հարցերի մասին զրուցելուց:
Մարդու առողջ կամ հիվանդ լինելը մեծապես պայմանավորված է նրա վարքագծով` անսովոր իրավիճակներում ճնշմանը, գայթակղությանը դիմակայելու, սեփական սկզբունքներին հավատարիմ մնալու կարողությամբ, շրջապատի և մտերիմների, շրջակա միջավայրի հանդեպ բարձր պատասխանատվությամբ:
 Ուսուցչի պարտականությունն է երեխաներին այլևայլ գիտելիքների հետ միասին նաև առողջ ապրելակերպին ուղղված ճիշտ դիրքորոշում ձևավորելը։
21-րդ դարասկզբին մարդկության առողջությանը սպառնացող չարիք են դարձել ալկոհոլի, ծխախոտի չարաշահումը, թմրամիջոցների օգտագործումը, բռնությունը և ՄԻԱՎ վարակը :
ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈւԹՅՈւՆՆ ԱՌՈՂՋ ՄՆԱԼՈւ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է

Ի՞ՆՉ Է Ձ Ի Ա Հ / Մ Ի Ա Վը

Ձ ԵՌՔԲԵՐՈՎԻ Մ ԱՐԴՈւ
Ի ՄՈւՆԱՅԻՆ Ի ՄՈւՆԱՅԻՆ
Ա ՆԲԱՎԱՐԱՐՈւԹՅԱՆ Ա ՆԲԱՎԱՐԱՐՈւԹՅԱՆ
Հ ԱՄԱԽՏԱՆԻՇ Վ ԻՐՈւՍ

Ի՞նչ հիվանդություն է դա

ՁԻԱՀ-ն առաջին անգամ արձանագրվել է 1981թ.-ին և վերջնականապես հաստատվել 1983-ին, երբ հայտնաբերվեց հիվանդության հարուցիչը` ՄԻԱՎ-ը: Այսօր ՁԻԱՀ-ը դեռևս անբուժելի է և դասվում է մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունների շարքին: Վիրուսի՝ օրգանիզմ  ներթափանցման պահից մարդը դառնում է վարակակիր: ՁԻԱՀ-ը վարակի վերջնական փուլն է, երբ վարակակիր մարդու մոտ արդեն ի հայտ են գալիս հիվանդության նշանները:

ՁԻԱՀ-ի ախտանշանները

ՁԻԱՀ-ի ժամանակ քայքայվում է մարդու իմունային համակարգը և մարդու օրգանիզմը դառնում է անպաշտպան տարբեր հիվանդությունների և վարակների հանդեպ:
ՁԻԱՎ-ը հայտնաբերվում է օրգանիզմի բոլոր կենսաբանական հեղուկներում: Սակայն վարակի փոխանցման տեսանկյունից վտանգ են ներկայացնում արյունը, սերմնահեղուկը և կրծքի կաթը։
Ձ Ի Ա Վ-ի փոխանցման ուղիները

  • արյան միջոցով
  • սեռական ճանապարհով
  • վարակակիր մորից երեխային

Արյան միջոցով , երբ ներարկումների համար օտագործվում են չախտահանված ներարկիչներ և ասեղներ, արյան փոխներարկման ժամանակ: Առավել վտանգավոր է ՄԻԱՎ-ի փոխանցման տեսակետից թմրամոլների շրջանում տարածված միևնույն ներարկիչով թմրանյութերի ներարկումը :
Սեռական ճանապարհով
Վարակակրի հետ սեռական հարաբերության ժամանակ
Վարակակիր մորից՝ երեխային
Վարակված մորից պտղին՝ հղիության ժամանակ կամ նորածնին՝ ծննդաբերության ընթացքում , կրծքով կերակրելիս ՝ կաթի միջոցով :
 
ՄԻԱՎ-ը չի փոխանցվում
Սննդամթերքի, խմիչքի միջոցով :
Ընկերական համբույրների միջոցով:
Ընդհանուր սանհանգույցից, լոգարանից, լողավազանից
օգտվելու ժամանակ:
Կենդանիների հետ շփվելուց, միջատների կծելու դեպքում:
Ընդհանուր սպասքից և այլ կենցաղային առարկաներից
օգտվելու դեպքում:
Օդի միջոցով` հազի, փռշտոցի և այլն:

 

ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի կանխարգելումը
1.Զերծ մնալ պատահական սեռական կապերից
2.Հավատարիմ մնալ զուգընկերոջը
3.Չօգտագործել թմրամիջոցներ և չօգտվել ներարկման օգտագործված ասեղներից։

 

 ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
 ԱՐՀԵՍՏԱՆՈՑ
 ՏԵՍԱԴԱՐԱՆ
 ՁԱՅՆԱԴԱՐԱՆ
 
 «ԴՊԻՐ»
 EDU NEWS
 «ԲՆԱԳԵՏԻԿ»
 «ԿԱՐԴԱ ԻՆՁ...»
 «4-ԻՑ 6»
 «ՊԱՐՄԱՆԻ»
 «ՀԱՅԵԼԻ»
 For Fun
 «ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ»
 «ԱԼԻՔ»
 Ա Ր Խ Ի Վ
 e «ՈՒՐԲԱԹ»
 e ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
 e ՖԻԶԻԿԱ
 e ԱՆԳԼԵՐԵՆ
 e ԳՈՐԾԻՔՆԵՐ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 
Copyright © "Mkhitar Sebastatsi" Educational Complex, Web Master: D.Minasyan,