|
|
«4-ից 6»
N: 25
Դեկտեմբեր
Այս համարում կկարդաք`
- Բարև, Ձմեռ
- Ա~խ, էսպես էլ դեկտեմբեր
- Պատրաստվում ենք ստուգատեսի
- Նամակներ Ձմեռ պապիկին
- Բարի ախորժակ
- Թարգմանություններ
- Շարունակում ենք երազել
- Ստեղծագործողի էջ
- Ինչքա~ն բան իմացանք
Ե՞րբ ես գալու
Ես էս ձմեռից նեղանալու եմ. պետք է արդեն եկած լիներ, բայց դեռ հետքն էլ չկա: Հայրիկս ասում է, որ Մոսկվայում ձյունը կարկուտից էլ ուժեղ է գալիս, իսկ մեզ մոտ իսկի ձյան մի փաթիլ էլ չի ընկել: Խանութում միշտ ռումբ կար, իսկ դուրսը` ձյուն, իսկ հիմա ռումբ կա, բայց դուրսը ձյուն չկա: Չէ որ չէ, ինչ ասում եք` ասեք. արդեն նեղացել եմ ձմռանից: Նեղացել եմ, բայց հույսս չեմ կտրել, կարծում եմ` կգա: Մեր դպրոցում տոնածառերը արդեն շարել են, բայց առանց ձյուն ի՞նչ տոնածառ:
Զավեն, 5-2դաս.
Զարմանալի ձմեռ
Եկել է ձմեռը, սկսվել են ցրտերը, բայց ես զարմացած եմ, որ դեռ ձյուն չի եկել, որ այդքան էլ ցուրտ չէ: Այս ձմեռ ձյան տեղը անձրև է գալիս, այս ձմեռ ոնց որ աշուն լինի: Ես ձմեռ շատ եմ սիրում, բայց ես սիրում եմ, որ ձմռանը ձյուն է լինում: Չէ, ինձ համար այս ձմեռը լավ ձմեռ չէ: Այս ձմեռ ուժեղ մառախուղ դեռ միայն մեկ անգամ է եղել: Այսպիսի զարմանալի ձմեռ ես դեռ չեմ տեսել:
Նարեկ, 5-2դաս
Բարի գալուստ, ձմե´ռ
Անհամբեր սպասում էինք քո գալուն: Կարոտել ենք ձմեռային խաղերին: Ես շատ եմ ձնագնդի խաղալու, սահնակ քշելու: Վատն այն է, որ միշտ ցուրտ է լինելու:
Ալեքս
Ձմե՜ռ, դու շատ սպիտակ ես ու գեղեցիկ: Բոլոր երեխաներն անհամբեր քեզ են սպասում, որ ձնագնդի խաղան: Ես անհամբեր սպասում եմ, որ տոնածառը դնեմ: Ձյան փաթիլներ, արագ իջեք, մեր սահնակներն ու դահուկները ձեզ են սպասում:
Արագ իջե՜ք ու ծածկեք գետինը ձեր գեղեցիկ աստղիկներով:
Էդգար
Ես քեզ սիրում եմ իմ մայրիկի չափ: Երբ որ դու գալիս ես, շատ խաղաղ է լինում, բայց, ափսո~ս, շա~տ ցուրտ:
Գրիգոր
Ամենից շատ, ձմեռ, քո գալստյան համար ես եմ ուրախացել: Քո գեղեցիկ փաթիլներից կազմված ձյունից Ձնեմարդ եմ պատրաստելու: Երեխաների հետ հրաշալի ժամանակ ենք անցկացնելու:
Յուրա
Բարի գալուստ, ձմե՜ռ: Մենք վաղուց ենք քեզ սպասում: Ափսո~ս, շատ ցուրտ է լինում, և մենք հազիվ ենք դիմանում:
Քո ընկեր` Նարեկ
Ի~նչ լավ է, որ գալիս ես: Քո գալուն ես շատ եմ սպասել: Ես հայրիկիս հետ սահնակ եմ պատրաստելու, որ սղղամ: Տաք բաճկոնս էլ կհագնեմ ու կթավալվեմ ձների մեջ:
Դավիթ
Ձմե'ռ, շատ եմ ուրախացել, որ գալիս ես: Քո փափուկ ձյունը շատ եմ սիրում: Իմ ուրախությանը չափ ու սահման չկա: Շնորհակալ եմ, որ դու կա''ս:
Լիլիթ
Ձմե'ռ, դու շատ սիրուն ես քո փայլփլուն փաթիլներով: Դու հրաշք ես:
Կարինե
Դասվար` Երանուհի Սանթրոսյան
Բարև, ձմեռ
Ահա եկավ տարվա իմ սիրելի եղանակը` ձմեռը: Ես շատ եմ սիրում ձմեռը, որովհետև ձմռանը գալիս է Նոր տարին և ձյուն, իսկ ես շատ եմ սիրում ձնագնդի խաղալ:Ես շատ տխուր եմ, որ դեռ ձյուն չի եկել, բայց համոզված եմ, որ դեռ կգա: Ես անհամբեր սպասում եմ Ամանորին և ձյանը: Ես շատ եմ սպասում առաջին ձյան գալուն:
Անի, 6-3դաս.
Ա~խ, այսպես էլ դեկտեմբեր
Դեկտեմբերը այս տարի շատ տարօրինակ ամիս էր, հատկապես դասերի հարցում: Ամբողջ ամսվա մեջ գրեթե մեկ շաբաթ ենք գնացել դասի / այս գրիպների պատճառով/: Տանը շատ եմ ձանձրանում և կցանկանայի դաս լիներ: Անկեղծ ասած, ես շատ տխրեցի, երբ իմացա դպրոցների փակվելու մասին, քանի որ մենք պատրաստվում էինք ամանորյա դիմակահանդեսի: Հուսով եմ, որ հունվար ամսին անպայման կբացվեն դպրոցները, մեր դիմակահանդեսը տեղի կունենա:
Անի, 6-3դաս.
Ես այդքան էլ չեմ սիրում ձմեռ, որովհետև շատ ցուրտ է, բայց մի քիչ սիրում եմ, որովհետև Նոր տարին է: Դեկտեմբերի սկզբին շատ ցուրտ էր,և ձյուն չկար, իսկ հիմա մի քիչ տաք է, բայց նույնպես ձյուն չկա: Դեկտեմբեր ամսին շատ տարածվեց գրիպը, այդ պատճառով փակվեցին դպրոցները. Սկզբից ասացին` 2-շաբաթով, իսկ հետո` մինչև հունվարի 13-ը: Հիմա մեր և զուգահեռ դասարաններից մի քանի հոգով գնոմ ենք դպրոց, բայց դաս չենք անում, այլ պատրաստում ենք <<4-6>> թերթը և նաև պատրաստվում ստուգատեսի:
Եվա,6-3
Եկավ դեկտեմբերը, իր հետ բերեց ձմեռվա ցուրտը: Ցրտի հետ բերեց նաև «խոզի գրիպը»: Փակվեցին դպրոցները: Երեխաները փակվեցին իրենց տներում: Բոլորը ասացին` այ քեզ դեկտեմբեր…: Այդ լսելով` դեկտեմբերը գժվեց… Եղանակը տաքացավ,ձյան փոխարեն սկսեց անձրև գալ: Հիմա էլ երեխաները տխրեցին, որովհետև ինչ ձմեռ առանց ձյան:
Աննա, 6-3դաս.
Պատրաստվում ենք ստուգատեսի
Բոլորս առաջ` դեպի ստուգատեսը
Պատրաստվում ենք հունվարյան ստուգատեսին: Հավաքվել էինք գրադարանում և աշխատում էինք: Աշխատանքը մեծ է, դժվար, տանջալից, բայց ծիծաղելի: Կատակում էինք, հորինում, իրար քննադատում. գործը դանդաղ էր առաջ գնում: Power-point ծրագրի օգնությամբ դարձվածքներ պատրաստեցինք, իսկ փոխաբերական իմաստով նկարները որոշեցինք լուսանկարներով ցույց տալ: Ծիծաղելի էին ստացվում ուղիղ իմաստ ունեցող նկարները: Տիկին Հարությունյանի գործն ամենադժվարն էր. համ ջղայնանում էր մեզ վրա, համ` օգնում: Բոլորս հույս ունենք, որ ստուգատեսին պատրաստ կլինենք և հաղթող դուրս կգանք:
Համակարգչի սենյակում նոր ընկերներ ունեցա: Քչախոս է Նարեկը, բայց ամենաշատը նա էր աշխատում: Կարելի է մտածել, որ խոսելու վրա ժամանակ չի վատնում, դրա համար էլ արած գործը երևում է:
Զավեն, 5-2դաս.
Առաջին անգամ եմ մասնակցելու համընդհանուր ստուգատեսին, այն էլ ` հրաշալի գործընկերների` Ստելլա Մնացականյանի, Նունե Մովսիսյանի հետ: Թեման առակների մասին է. այն իր մեջ ամփոփում է պատմություն, հայերեն լեզու և արվեստի առարկաները: Այն իր բովանդակությամբ նմանվում է ուսուցողական և տրամաբանական խաղի, որի օգնությամբ աշակերտները ավելի լավ կյուրացնեն նյութը:
Հասմիկ Հարությունյան
Մենք` 6-րդ դասարանցիներս, պատրաստվում ենք ստուգատեսին. փորձում ենք 6-րդ դասարանի մաթեմատիկայի գիրքը վերածել էլեկտրոնային գրքի: Թեման վերցնում ենք գրքից: Օգտվելով համացանցից` մի քիչ ընդլայնում ենք, իսկ առաջադրանքները մենք ենք կազմում: Մեր կազմած գիրքը շատ կօգնի սովորողներին, քանի որ թեմայից հետո մենք մի քանի բացատրական օրինակներ ենք գրում, բացի այդ ` գրատախտակի հնարավորությունները թույլ են տալիս մեզ օրինակները և առաջադրանքները ավելի լավ հասկանալ:
6-1 դաս.
Նամակներ Ձմեռ պապիկին
Բարև,սիրելի Ձմեռ պապիկ: Արդեն գալիս է Նոր տարին, և ես ու քույրիկս քեզանից ուզում ենք նվերներ: Ես շատ եմ սիրում Նոր տարին և քեզանից ցանկանում եմ խաղալիք- շունիկ , իսկ քույրիկիս համար ցանկանում եմ շնչող տիկնիկ: Ես քեզ խնդրում եմ, երբ նվերներս բերես, մտիր մեր տուն, որպեսզի ես քեզ տեսնեմ և հավատամ:
Սիրով` Անի, 6-3դաս
Սիրելի Ձմեռ պապիկ, ես ուզում եմ, որ դու ինձ համար բերես PSP կամ էլ SONI PLAYSTATION 3 : Սիրելի Ձմեռ պապիկ, անցյալ տարի ես ուզել էի խաղ- ֆուտբոլ և վստահ էի, որ դու անպայման կբերես: Ճիշտ է, բացիկ չէի գրել, բայց շատ էի վստահ, որ կբերես, բայց դու չբերեցիր: Ես զարմացա, որովհետև նախանցած տարի, թեև բացիկ չէի պատրաստել, բայց իմ ուզած բոքսի ձեռնոցները և տանձիկը դու բերել էիր: Երբ փոքր էի, ես հավատում էի, որ դու իրականում կաս: Հետո սկսեցի մի քիչ չհավատալ, բայց հիմա նորից հավատում եմ:
Ռոբերտ, 5-2դաս.
Սիրելի Ձմեռ պապիկ, ես քեզ շատ եմ սիրում: Ես ուզում եմ բերես սրտիկ-քսվելիք, լվացքի մեքենա, որ տիկնիկիս շորերը լվանամ: Չմոռանաս բերել սիրուն տիկնիկ` սիրուն շորիկով ու սիրուն ականջօղերով:
Մերի, 2-3դաս.
Բարև Ձմեռ պապի, ես Էլենն եմ, ուզում եմ, որ ինձ համար հեռախոս բերես:
Բարև, Ձմեռ պապի, ես Դավիթն եմ:
Ես ամեն ինչ ունեմ, այնպես որ դու որոշիր, թե ինչ նվեր բերես:
Բարև, Ձմեռ պապիկ ջան,ես Մարիամն եմ: Ես վեց տարեկան եմ, ես ուզում եմ երգող ծիտիկ ունենալ:Խնդրում եմ երգող ծիտիկ բեր ինձ համար:
Մարիամ
Բարև, Ձմեռ պապիկ, ես Իրինան եմ: Ես յոթ տարեկան եմ: Խնդրում եմ կիթառ ինձ համար բեր:
Իրինա
Բարի ախորժակ
/Օգնություն երեխաներին, որ մայրիկների բացակայության ժամանակ տակնուվրա անեն խոհանոցը` մայրիկներին զարմացնելու և անսպասելի հյուրերին հյուրասիրելու համար/
Եթե ուզում եք...
Վարդագույն ըմպելիք
Մեկ բաժակ վարդագույն ըմպելիք ստանալու համար մեզ անհրաժեշտ է`
4 հատ ելակ,
կես բանան,
¾ բաժակ նարնջի հյութ,
ելակի սառեցրած յոգուրտ:
Կտրտած ելակն ու բանանը խառնեք նարնջի հյութի մեջ: Այդ ամենը լցրեք բարձր բաժակի մեջ և վրան ավելացրեք սառեցրած յոգուրտը:
Հյութ «Վամպիրի արյուն»
Բաժակների մեջ լցրեք կարմիր հյութ ( օրինակ` մորու, ելակի կամ տոմատի ) բաժակների հատակին դրեք խաշած մակարոնի մի քանի հատիկ: Սև ստվարաթղթից կտրեք երկու չղջիկ: Սոսնձեք դրանք երկու տեղից այնպես, որպեսզի նրանց արանքով անցնի կոկտեյլի ձողիկը և դրեք հյութի մեջ:
Ըմպելիք «Կախարդական»
Սկահակի`բարձր «ոտքով» բաժակի մեջ լցրեք սառեցրած կարմիր հյութ: Հետո ամեն բաժակի մեջ գցեք մարմելադե արջուկ:
Ռուսերենից թարգմանեց Եվան, 6-3դաս.
Թարգմանություններ
Հետաքրքիր է իմանալ
Նապաստակները կարող են ապրել հինգ տարի, ոչխարը կարող է ապրել տասներկու տարի, կատուները կարող են ապրել տասներեք տարի, շները կարող են ապրել քսանհինգ տարի, այծերը կարող են ապրել տասնհինգ տարի, կովերը կարող են ապրել քսանհինգ տարի, խոզերը կարող են ապրել քսանհինգ տարի, ձիերը կարող են ապրել երեսուն տարի:
...Կար մի կատու, որը ապրել է երեսուներեք տարի:
... Կար մի կատու, որը ուներ տասներեք ձագ:
... Կատուները սիրում են իրենց տները: Եթե դու գնաս ուրիշ տուն և կատուդ վերցնես քեզ հետ, նա կարող է արագ վազել իր հին տունը:
...Մկները կարող են երգել:
... Կան շատ սպիտակ կենդանիներ, սպիտակ կատուներ, սպիտակ շներ, սպիտակ նապաստակներ, սպիտակ ձիեր, սպիտակ այծեր, սպիտակ արջեր, սպիտակ փղեր, սպիտակ վագրեր, սպիտակ կոկորդիլոսներ:
… Սպիտակ վագրերը ապրում են միայն Հնդկաստանում: Նրանք ունեն կապույտ աչքեր:
… Սպիտակ կոկորդիլոսները ապրում են Հյուսիսային Ամերիկայում:
Անգլերենից թարգմանեց Աննան, 6-3դաս.
Պիցցան տարածվեց Ամերիկայում, Ֆրանսիայում, Անգլիայում և Իսպանիայում, որտեղ քիչ գիտեին այդ մասին մինչև 2-րդ համաշխարհային պատերազմը: Իտալիայի տարածաշրջանները զավթելու ընթացքում, շատ ամերիկյան և եվրոպական զինվորներ 1-ին անգամ համտեսեցին պիցցան: Հենց առաջին համտեսումից նրանք շատ հավանեցին այն: Այսօր մենք տոնում ենք Պիցցան. փետրվարի 9- Պիցցայի միջազգային օրն է, և Գինեսի գիրքը հաստատում է, որ երբևիցե պատրաստված և կերված ամենամեծ Պիցցան ստեղծվել է Ֆլորիդա նահանգի Հավանայում և ունեցել է 100 ոտնաչափ երկարություն և 1ինչ լայնություն: Ամերիկայի և Կանադայի յուրաքանչյուր քաղաքացի տարեկան ուտում է միջին հաշվով 23փութ պիցցա: Պղպեղի և պանրի բաղադրությունը սիրված է հատկապես երիտասարդների շրջանում. 2-րդ տեղում է համբուրգերը, որը եվրոպացիների սիրված ուտելիքն է: Այսպիսով, երբ դուք ուզենաք ուտել պիցցա, մտածեք Պիցցա թագուհի Մարգարիտայի մասին, որը ծածկվում է լոլիկով, մոզարելլա պանրով և ռեհանով` ներկայացնելով Իտալիայի դրոշի գույները:
Անի, 6-3 դաս.
Օգնեց միսս Էստան
Շան ուրախությունը
Խոսքը տվյալ դեպքում գնում է ոչ թե երշիկի մասին: Ճապոնիայում բացվել է գեղեցկության սրահ շների համար: Իրոք, կենդանին պետք է համապատասխանի իր խնամված տիրուհուն: Ին՞չ ծառայություն կարելի է մատուցել փրչոտ սիրելիին,
բացի մորթին սանրելուց: Պարզվում է` շան գեղեցկության կուրսը կազմված է <<շիացու>> թուլացնող կետային մորթու համար մերսումից, մորթու համար օգտակար դիմակից պլյուս հատուկ
արոմաթերապիայից: Դրանից հետո տերը, հաստատ, չի ամաչի զբոսնել շնիկի հետ:
Ռուսերենից թարգմանեց Աննան, 6-3դաս.
What will the world be like in 2100?
Ինչպիսին կլինի աշխարհը 2100 թվականին:
I think that the world will change a lot in 2100.
Ես կարծում եմ, որ աշխարհը շատ կփոխվի 2100 թվականին:
People will be able to fly. They will go to the other planets by their personal rockets.
Մարդիկ կկարողանան թռչել: Նրանք հրթիռներով այլ մոլորակներ կգնան:
- All cars will fly in the sky. All street will be only for people. All children will have their own mini zoos.
Բոլոր ավտոմեքենաները երկնքով կթռչեն: Փողոցը կլինի միայն մարդկանց համար: Բոլոր երեխաները կունենան իրենց սեփական փոքր գազանանոցները:
Children will wear iron clothes. Girls will not have hair.
Երեխաները երկաթյա զգեստներ կկրեն: Աղջիկները չեն ունենա մազեր:
- Shoes will grow in the trees. And people will pick any pair instead of buying them in the shops.
Կոշիկները կաճեն ծառերի վրա, և մարդիկ դրանք խանութում գնելու փոխարեն, կքաղեն ծառերից:
Animals will speak and read. White cows will give vanilla ice-cream. Black cows will givechocolate ice-cream. In summer sheep will give cold cola instead of milk.
Կենդանիները կխոսեն և կկարդան: Սպիտակ կովերը կտան վանիլային պաղպաղակ, իսկ սև կովերը` շոկոլադե: Ամռանը ոչխարները կաթի փոխարեն կոլա կտան:
People will become beautiful after doing good things. And they will become ugly after doing bad things.
Մարդիկ լավ բաներ անելուց հետո գեղեցիկ կդառնան, իսկ եթե նրանք վատ բաներ անեն` կտգեղանան:
- Boys and girls will have as many pets as they want.
Աղջիկները և տղաները այնքան կենդանիներ կունենան, որքան կցանկանան:
- People will be tall and slim even if they eat one hundred pizzas a day.
Մարդիկ բարձրահասակ և նիհար կլինեն, անգամ եթե օրվա ընթացքում հազար հատ պիցցա ուտեն:
- Armenian National Football Team will win in the World Championship.
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կհաղթի աշխարհի չեմպիոնատում:
- Children will not go to school. They will only play games, eat sweets and cakes.
Երեխաները դպրոց չեն հաճախի: Նրանք միայն խաղեր կխաղան, կուտեն կոնֆետներ և թխվածքներ:
- People will remain young and won’t grow old.
Մարդիկ միշտ երիտասարդ կմնան և չեն ծերանա:
6-րդ դաս.
Դասավանդող` միսս Էստա
Ստեղծագործողի էջ
Ձմեռ
Ձյուն է գալիս վերևից,
Ծածկում դաշտերը կամաց.
Ձմեռ պապն է հյուր գալիս,
Մեզ նվերներ է տալիս:
Ուրախ ենք մենք, երջանիկ,
Որ փաթիլներ են իջնում,
Որ Ձմեռ պապն է գալիս,
Մեզ նվերներ է տալիս:
Մաղթանք
Ողջ աշխարհին` խաղաղություն,
Մեր դպրոցին` իմաստություն,
Թող բոլորը լավ սովորեն,
Իսկ նորերին սովորեցնեն:
Քնարիկ, 6-1դաս.
Արծիվն ու բզեզը
Արծիվը խղճում է բզեզին, չի ուտում նրան ու իր մոտ ծառա է վերցնում: Մի օր արծիվը վիրավորվում է որսորդի արձակած նետից: Ցավից խեղճացած թռչունը վերջին անգամ փորձում է թռչել, սավառնել կապուտակ երկնքում, երբ նրա կողքին հայտնվում է բզեզը և ասում.
-Թող անիծվեն մեզ նման մեծ թռչուններին որսացողները:
Արծիվը նեղանում է և ասում.
- Քո խոսքերը ինձ ավելի սուր վիրավորանք են պատճառում, քան որսորդի նետը:
Ասելով այդ խոսքերը` թռչունների արքան իրեն ցած է գցում կապուտակ երկնքից:
Աննա, 6-3դաս.
Արհե՞ստ, թե՞ արվեստ
Արվեստը ավելի ստույգ է, քան միջուկային ֆիզիկան:
Հրանտ Մաթևոսյան
Չկա գիտություն՝ գիտության համար, չկա արվեստ՝ արվեստի համար. դրանք բոլորն էլ գոյություն ունեն հասարակության համար, մարդուն վեհ ու վսեմ դարձնելու համար, նրան գիտելիքներով և կյանքի նյութական բարիքներով հարստացնելու համար:
Լև Տոլստոյ
Չպետք է լինել նեղ մասնագետ. այդտեղ է արվեստի մահը:
Կամիլ Պիսարրո
Արվեստը ժողովրդից կտրված չպետք է լինի: Կա՛մ ժողովրդի հետ, կա՛մ ժողովրդի դեմ, բայց ոչ նրանից դուրս:
Եվգենի Վախտանգով
Արվեստը այնպիսի պահանջ է մարդու համար, ինչպես ուտելը և խմելը: Ստեղծագործության պահանջը, որն իր մեջ մարմնավորում է գեղեցկությունը, անբաժան է մարդուց:
Ֆյոդոր Դոստոևսկի
Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:
Հովհաննես Թումանյան
Արվեստը շատ է ազնվացնում մարդուն` նրա հոգուն տալով ազնվություն և սքանչելի գեղեցկություն:
Նիկոլայ Գոգոլ
Արվեստն սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է բնությունը:
Օսկար Ուայլդ
Արվեստի բոլոր տեսակները ծառայում են արվեստներից մեծագույն՝ երկրի վրա ապրելու արվեստին:
Բերթոլդ Բրեխտ
Համացանցից օգտվեց Նարեկը, 6-2դաս.
Դե’, եկեք զարմանանք ու հիանանք
Դեկտեմբերյան արվեստի նմուշներ
Ավանդական բազմաթիվ արհեստներ, անցնող տարիներին պահանջարկի բացակայությամբ, կորցրին իրենց նշանակությունը և ասպարեզից հեռացան: Մեր ձեռարվեստի շատ տեսակներ՝ արծաթագործությունը, ոսկերչությունը, փայտագործությունը, խեցեգործությունը, որ խորհրդային տարիներին ձևավորել էին հարուստ ավանդույթներ՝ տարատեսակ արտահայտչաձևերով, այս ընթացքում սահմանափակվեցին, դադար առան: Սակայն վերջին շրջանում նկատելի աշխուժացում կա խեցեգործության, զարմանալիորեն նաև դարբնության մեջ: Հասարակության թեև սակավ, բայց ունևոր մի խավ հետաքրքրություն է ցուցաբերում գեղարվեստական դարբնության նկատմամբ՝ հատկապես առանձնատների թե’ արտաքին, թե’ ներքին հարդարման համար:
Համացանցից օգտվեց Ասյան, 6-2դաս.
Առաջին դասարանցիների շաբաթվա ամենասիրելի օրերը երկուշաբթին և ուրբաթն են, քանի որ այդ օրերին նրանք կարողանում են աշխատել կավով: Նրանք անհամբերությամբ ու սիրով են սպասում խեցեգործության դասին:
Խեցեգործության դասն անց է կացվում Մայր դպրոցի խեցեգործության արվեստանոցում,իսկ ուսուցիչը ընկեր Մովսեսն է:
Կավով աշխատելիս ամնեաչարաճճի ու շարժուն սովորողն անգամ հանդարտ ու խաղաղ աշխատում է կավով ու զարմացնում և’ ընկերներին, և’ ուսուցիչներին:
Ա’յ, այսպիսի հրաշքներ է գործում կավը:
Դասվար` Լ. Փաշայան
Ոսկին և արծաթը դեռևս պղնձի-քարի դարում (էնեոլիթ- Ք.ա. V-VI հզ.) լայնորեն սկսել են օգտագործել Հայկական լեռնաշխարհում: Սա են փաստում հնագիտական հարուստ գտածոները: Բրոնզի դարից սկսած (Ք.ա. IV-II հզ.) ոսկին և արծաթը լայն կիրառություն են ստանում: Ոսկերչությունն ու արծաթագործությունը դառնում են դեկորատիվ կիրառական արվեստի առանձին և ամենահարգի ճյուղեր: Հայաստանում գտնված բազմաթիվ ոսկյա և արծաթյա զարդերը, գավաթները, սկահակները աչքի են ընկնում նրբագեղ հորինվածքով և կատարման բարձր ճաշակով:
Ոսկերչությանը զուգահեռ գործում էին տարբեր հարակից արհեստներ, որոնցից ամենանշանավորը ակնագործությունն էր: Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մշակումը մեծ համբավ էր բերել հայ ակնագործներին, որոնց ստեղծած գեղարվեստական բարձրարժեք առարկաները զարդարում էին Արևելքի և Արևելքի մեծատունների զարդերն ու հագուստը:
Մեր արհեստագործական դպրոցում
Հայկական ժողովրդական ասեղնագործությունը խիստ բազմազան է: Այն հարուստ է ամենապարզ և ամենաբարդ կարատեսակներով, որոնցից մի քանիսը ստացել են ծագման, ինչպես նաև տարածման շրջանների կամ քաղաքների անունները, որոնց թվում են Վանի, Մարաշի, Այնթապի կարերը և այլն: Ասեղնագործական արվեստը տարածված էր Հայաստանի բոլոր շրջաններում և ժողովրդական բոլոր խավերում՝ մեծահարուստներից մինչև ամենաաղքատները, քաղքաներում և գյուղերում, եկեղեցիներում և կուսանոցներում:
Դարերի ընթացքում է մշակվել ու ձևավորվել հայկական ավանդական ժանեկագործությունը, որի բանվածքներից շատերը մտել են հայկական ժողովրդական արվեստի գանձարանը: Հայ կանայք և աղջիկները տիրապետել են ժանյակ հյուսելու տարբեր տեխնիկաների: Նրանք պատրաստում էին լայն տարածում գտած հարդարանքներ՝ սփռոց, վարագույր, ծածկոց և այլն: Ժանյակը կարվել է կանացի սպիտակեղենի, ծածկոցների, թաշկինակների, գլխաշորերի եզրերին:
Հայկական ժանյակն իր զարդանկարների առանձին նախշերով և հորինվածքներով մեծ նմանություն ունի փայտի ու քարի գեղարվեստական փորագրությունների, ոսկերչության և ասեղնագործության հետ: Առավել ակնբախ է ժանյակների ու խաչքարերի նմանությունը:
Հայ ավանդական արհեստագործության հնագույն ճյուղերից է զինագործությունը: Զինագործությունը երկաթագործական այն արհեստներից էր, որն ավելի վաղ անջատվեց դարբնությունից, քան մյուսները:
Բուն դարբնությունը պայմանականորեն կարելի է բաժանել "գյուղականի" և "քաղաքայինի", քանի որ տարբերությունները սրանց միջև բավականին մեծ են: Արհեստի այս ճյուղը չափազանց մեծ տնտեսական նշանակություն ուներ հայկական գյուղի կյանքում: Ի տարբերություն քաղաքայինի, գյուղական դարբինն ունիվերսալ արհեստավոր էր, որը պատրաստում էր գյուղատնտեսական բազմազան գործիքներ ու հարմարանքներ, նա երբեմն և՛ պայտ կռող էր և՛ պայտող, անասունների խնամքի հետ կապված բոլոր մետաղյա գործիքների պատրաստող: Տարբեր արհեստների համար անհրաժեշտ շատ գործիքներ կամ դրանց երկաթյա մասերը նույնպես պատվիրվում էին գյուղի դարբնին: Փաստորեն բառի լայն իմաստով, գյուղական դարբինը երկաթագործ էր:
Անասունի պայտ պատրաստելու և պայտելու հետ կապված արհեստները՝ պայտագործությունը, պայտարությունը, ինչպես նաև կոշիկի պայտերի պատրաստումը հայոց երկաթագործական արհեստների համակարգում դիտվում են որպես արհեստների ուրույն խմբավորում, որոնք տակավին միջնադարյան հայկական քաղաքներում (Դվին, Անի) առանձնացել էին մայր արհեստից՝ դարբնությունից:
Անասունների պայտեր պատրաստել են նաև պայտարները /նալբանդ/, բայց սրանք մեծ մասամբ բուն պայտելու գործողություն կատարող արհեստավորներ էին: Պայտարը նաև հմուտ անասնաբույժ էր և կարող էր ոչ միայն պայտել, այլև խնամել, բուժել անասունի կճղակները:
Զարգացած արհեստագործություն ունեցող որոշ քաղաքներում առկա էր նաև կոշիկի պայտ պատրաստելը՝ որպես ինքնուրույն արհեստ, որն իր մասնագիտական, տեխնոլոգիական առանձնահատկություններով մտնում էր երկաթագործական արհեստների մեջ:
Համացանցից օգտվեցին Նարեկը, Ասյան, 6-2դաս.
Լուրեր
…թաքուն մտանք տիար Բլեյանի գրասենյակ և նկարվեցինք. ոչ ոք չնկատեց
Դեկտեմբերի 25-ին`ժամը տասնմեկին, հանդիպում էր Մայր դպրոցում: Հավաքվածները հիմնականում լրագրողներն էին: Զրուցում էինք ստուգատեսի մասին, որը տեղի է ունենալու հունվարի 20-ից 24-ը: Հունվարի 20-ից 23-ը երեխաները կցուցադրեն իրենց պատրաստած ուսումնական նյութերը, իսկ ամսի 24-ին տեղի կունենա ստուգատեսի փակումը, որին ներկա է լինելու ՀՀ-ի վարչապետը: Լավագույն նյութերի համար նվերներ կլինեն վարչապետի կողմից: Նաև խոսվեց կայքի մասին: Օրիորդ Նառան մեզ խորհուրդ տվեց`կայքին տված մեր նյութերը չտեղադրել թերթում. այն դառնում է ընթերցողի համար հնացած նյութ: Տիար Բլեյանը մեզ հաղորդեց նաև, որ գործում է արդեն ռադիո ծառայություն, և մենք կարող ենք օգտվել դրանից. դրա պատասխանատուն է ընկեր Նանեն: Նա մեզ նաև ասաց, որ սեպտեմբերին մենք notbook-երով ենք գալու դասի. այս լուրը մեզ շատ ուրախացրեց: Մենք շատ տպավորվեցինք, երբ տիար Բլեյանը ասաց, որ մեր կայքից օրական օգտվում է 300ընթերցող տարբեր երկրներից` Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Հունաստանից, Գերմանիայից: Նա մեզ նաև խոսք տվեց, որ սեպտեմբերին ընթերցողների քանակը կդառնա 1000: Ժողովից հետո թաքուն մտանք տիար Բլեյանի գրասենյակ և նկարվեցինք. ոչ ոք չնկատեց:
Անի, Եվա, 6-3 դաս.
Դեկտեմբերի 25-ին Մայր դպրոցի 3-րդ հարկում տիար Բլեյանը մի շարք լրագրողների, ուսուցիչների, տնօրենների հետ քննարկում էին կրթահամալիրի թերթերը և կարծիքներ հայտնում դրանց մասին: Այնտեղ էին նաև այն մարդիկ, ովքեր արձագանքում են մեր թերթերին և գրում տարբեր նյութեր: Ես էլ էի այնտեղ, քանի որ մասնակցում եմ թերթի ստեղծմանը, կարդում եմ մյուսների թերթերը, իսկ կարծիքս տեղադրում եմ մեր թերթում: Կայքի պատասխանատու ընկեր Հասմիկը ասաց, որ պետք է ոչ միայն կարդանք, այլև հարկավոր է արձագանքենք թերթերին: Ես միշտ կարդում եմ, հատկապես կարդում եմ «Կարդա ինձը»-ը, գրում եմ իմ կարծիքը: Մեր Նոր դպրոցի ընկեր Նառան մի դիտողություն արեց, որ պետք չէ նույն նյութը մի քանի անգամ կրկնել և մի խորհուրդ էլ տվեց` կարելի է մեկս մյուսի թերթի համար նյութեր գրենք:
Տիար Բլեյանը մեզ զգուշացրեց, որ պաշտպան կանգնենք մեր ամեն մի բառին, թույլ չտանք ոչ մեկին միջամտել մեր գրածին: Մենք ուրախացանք, բայց ասաց, որ գրագետ պիտի լինեն գրավորները, պիտի թողնենք` մեր սխալները ուղղեն: Տիար Բլեյանը ասաց, որ մյուս տարի ամեն մի աշակերտ notbook կունենա և դրանով կգա դպրոց, բայց դրա համար մենք մետք է շատ ուշադիր լինենք մեր դպրոցի պիտույքների համար, քանի որ մեր դպրոցից ութ համակարգիչներ գողացել են: Հավաքը մի քիչ ձանձրալի էր, բայց շատ բան իմացանք:
Աննա, 6-3դաս.
| |