• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քոլեջում շարունակվում է 2018-2019 ուսումնական տարվա ընդունելությունը

Միջին մասնագիտական կրթություն.

  • Նախադպրոցական կրթություն՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի)
  • Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (4 և 3 տարի)
  • Գրադարանային գործ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի)
  • Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (4 տարի)
  • Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (4 և 3 տարի)
  • Վայրի բույսերի վերարտադրություն, հավաքում և մթերում՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի)
  • Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (4 և 3 տարի)
  • Լուսանկարչական գործ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3,5 և 2,5 տարի)
  • Հագուստի մոդելավորում և նախագծում՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի)

Նախնական մասնագիտական (արհեստագործական) 1-ամյա կրթություն միջնակարգ կրթության հիմքով.

  • Խոհարարական գործ
  • Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն
  • Պարտեզապուրակային գործ
  • Կարի արտադրության տեխնոլոգիա
  • Այգեգործություն
  • Գինեգործություն և հյութերի արտադրություն
  • Մասնագիտական լրացուցիչ կրթություն

Մասնագիտական լրացուցիչ կրթություն

  • Նախադպրոցական կրթություն (բարձրագույն, միջին մասնագիտական կրթություն ունեցողների համար, 1 տարի)
  • Կար, մոդելավորում (3-6 ամիս)
  • Լուսանկարչություն (3-6 ամիս)

Մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։ Արտադրությամբ ուսուցում։ Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով։ Ուսումնական պլանների անհատականացում ընտրությամբ, լրացուցիչ կրթության դասընթացների միջոցով։ Նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։ Քաղաքային, արշավախմբային-ռազմամարզական ճամբարներ։ Արձակուրդային ուսումնական նախագծեր։

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1, զանգեք (010) 740022, (077) 092848,  (094) 132026, գրեք [email protected] հասցեով։