• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստացանք Իթվինինգ դպրոցի վկայականը

Հուլիսի 12-ին Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանի հետ եղանք ԿՏԱԿ-ի գրասենյակում (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն), որտեղ մեզ շնորհվեցին 2018-2019թթ. համար որպես Իթվինինգ դպրոց հավաստագրված դպրոցների վկայականները: 2018-2019 ուսումնական տարում դպրոցը կարող է կրել այդ կոչումը, ինչը նշանակում է, որ դպրոցում իրականացվում են միջազգային ծրագրեր և նախագծեր, դպրոցը համապատասխանում է համացանցային անվտագության (e-safety) եվրոպական չափանիշներին, դպրոցում իրականացվում է համացանցի և սոցցանցերի ճիշտ և անվտանգ կիրառման քաղաքականություն: 

eTwinning ծրագրում ներգրավված ավելի քան 200 դպրոցներից նման վկայական ստացան միայն հինգը՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» և «Օհանյան» կրթահամալիրները, Վանաձորի թիվ 4, թիվ 19 և Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցները:

Հանդիպման ընթացքում ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը հայտնեց նաև, որ նոր ուսումնական տարում միջազգային նախագծեր իրականացրած և այդ նախագծերի համար եվրոպական հավաստագրեր ստացած ուսուցիչները կհավակնեն նաև տարակարգ ստանալուն: