• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Նիկոլը չի եկել որպես հարց լուծող. կառավարության անդամները պետք է լինեն համակարգող

Նիկոլը չի եկել որպես հարց լուծող. կառավարության անդամները պետք է լինեն համակարգող։ 

«Պետք է զգանք նախևառաջ, որ մենք ենք այսօրվա, մեր կյանքի տերը, և՛ դառնալ գործընկեր քո իշխանությանը, քո Նիկոլին, քո Նիկոլի ստեղծած կառավարությանը մասը կազմել, և՛ նրա հետ քննարկել, վերահսկել իր գործունեությունը: Եվ եթե ինքնաբուխ, հախուռն ես անում, պետք է կարողանաս վերադառնալ քեզ, քեզ կանգնեցնել, պետք է առաջնայնությունները որոշվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տարբեր վայրերում տեղի ունեցած բողոքի ակցիաներին:

Աշոտ Բլեյանի կարծիքով՝ անհրաժեշտ են նախ տեղերում կազմակերպել քննարկումներ, իսկ վերածել անկայունության, նշանակում է՝ չզգալ քո իշխանությունը:

«Կառավարությունը շատ կարևոր խնդիր ունի, որպեսզի էս ինքնակազմակերպումը համակարգի, ուղղորդի, որ կառավարության անդամները դառնան ոչ թե հարց լուծողներ՝ նրանք այսօր չեն կարող նման բեռի տակ մտնել, այլ կատարեն համակարգողի, աջակցողի գործառույթներ»,- նշեց պարոն Բլեյանը:

Աշոտ Բլեյանն առաջնորդվում է հետևյալ բանաձևով. «Հաջողությունը ընդհանուրիս հաջողությունն է, որովհետև սա մի բացառիկ հնարավորություն է ստեղծելու մեզ արժանի կյանք, հասարակություն: Իսկ ձախողելը ես բացառում եմ, որովհետև դա իմ՝ որպես անձ, որպես քաղաքացի, վերջը կլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am

Զրույցը վարում է Սիրանույշ Պապյանը Կոնդի բակերից մեկում, երբ ավագ դպրոցի սովորողները «Ուրիշ քաղաք քաղաքում» նախագիծն էին իրականացնում։

Լուսանկարը՝ Քնարիկ Ներսիսյանի

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.