• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
14.05.2018թ.

Բոլնիսի «Դավիդիանի» և Թբիլիսիի «Իվերիա» դպրոցների սովորողների և ուսուցիչների 26 հոգիանոց խումբը (ցուցակը կցվում է) «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» 2018թ. ծրագրով, մայիսյան հավաքի շրջանակներում մայիսի 15-18-ը հյուրընկալվում է կրթահամալիրում: Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. հաստատել ընդունելության պատասխանատուների խումբը՝ Լուսինե Բուշ, Վարդուհի Հայրյան, Ջուլի Սիմոնյան․
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուների ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված 1).
  3. հյուրերի գիշերակացը կազմակերպել կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի (պատասխանատու` Տաթև Աբրահամյան) կրթական փոխանակումների կացարանում․
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել՝ կացարանի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

        
Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան
 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.