• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթությունն ափի մեջ... ինչպես սունկեր անձրևից հետո...

Երուսաղեմը՝ իր հայկական կյանքով-ներկայությամբ, մեզ հետաքրքիր է, ու 2016-ի իմ ուխտագնացությամբ, դրանից առաջ-հետո, մենք ուղիղ կապեր ենք փնտրում, հաստատում, փորձում... Արշակը լավ, հուսադրող նորություններ է փոխանցում, մեր կապերի զարգացումների մոտակա հեռանկար է պատմում, լսում ենք... Ես պատմում, ներկայացնում եմ հայկական Ստամբուլի հետ մեր կրթական զարգացումները, «Երևան-Ստամբուլ» Կարագյոզյան վարժարանի հետ մեր համատեղ ճամբարային զարգացումները․․․Դավթին էլ, Արշակին էլ հետաքրքրեց մեր կրթական-մարդկային-համայնքային ուրույն աշխարհն իր միջավայրով, անհատի ազատ գործունեության կազմակերպմամբ, որի ամառային մոդելը, տարատարիք բաց ճամբարը լողափ դարձած դպրոց-պարտեզում, իրենց ափի մեջ էր․․․ Այնքան տարվեցին շուրջ բոլոր թափանցիկ աշխարհով մեր մանկավարժության, տկլոր երեխաների ինքնաբուխ գործունեությամբ, որ ես էլ հետաքրքրվեցի․․․

Կրթահամալիրի տնօրենի՝ հունիսի 30-ի օրագիրը։