• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Հրավիրյալ մասնագետի ընդունելության մասին

ՀՐԱՄԱՆ
10.05.2018թ․

Գերմանիայի միջազգային համագործակցության արդյունաբերական հիմնադրամի ծրագրով, կրթահամալիրի հրավերով, գերմանացի Գերդ Քյոհլերը 2018թ. մայիսի 12-ից հունիսի 1-ը լինելու է կրթահամալիրում՝ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով։ Այդ նպատակով․

  1. Գերդ Քյոլլերի հետ աշխատանքի պատասխանատու ճանաչել Էդմոնդ Փաշինյանին, Վանուհի Բաղմանյանին․
  2. օդանավակայանից մայիսի 11-ին՝ գիշերը 3:35-ին Վիենա-Երևան չվերթի դիմավորման պատասխանատու ճանաչել Էդմոնդ Փաշինյանին․
  3. Գերդ Քյոհլերի գիշերումը, սնունդը կազմակերպել Արևմտյան դպրոցի կացարանում․ պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան․
  4. միջնորդում եմ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությանը` կատարել համագործակցության պայմանագրով նախատեսված օրապահիկի վճարումը (օրական 5 եվրոյին  համարժեք դրամ)․
  5. պատասխանատուներին՝ դպրոցների ղեկավարների, մանկավարժության կենտրոնի, Գևորգ Հակոբյանի հետ համաձայնեցնելով, ներկայացնել Գերդ Քյոհլերի՝ կրթահամալիրում գործունեության աշխատակարգ` իր բովանդակային բաղադրիչով։

Հիմք՝ Գերմանիայի միջազգային համագործակցության արդյունաբերական հիմնադրամի հետ համագործակցության պայմանագիր։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.