• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ուսումնական ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
03.05.2018թ.

«Մեր երգերը և մենք» ամենամսյա նախագծով  ս.թ. մայիսի 5-6-ին կազմակերպել կրթահամալիրի պատանեկան «Սեբաստացի խազեր» երգչախմբի այցելությունը Գյումրի։ Այդ նպատակով․

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված).
  2. հաստատել նախագծի այս փուլի բովանդակությունը՝ «Դյուցազներգերի ուսուցում Գյումրիում»
  3. խմբի ղեկավար նշանակել Անի Նավասարդյանին.
  4. սովորողների համար նախագծի իրականացումը, լուսաբանումը համարել ուսումնական աշխատանք, բաց թողած ուսումնական պարապմունքները լրացնել սահմանված կարգով.
  5. խմբի մեկնումը` մայիսի 5-ին՝ ժամը 8։00, Երևան-Գյումրի գնացքով, վերադարձը՝ մայիսի 6-ին՝ ժամը 18:00.
  6. սնունդը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Ավիամոտորային խմբակում, Արմեն Տիգրանյանի տանը․
  7. Ճանապարհածախսը՝ 30.000 (երեսուն հազար) դրամ, տրամադրել 2018թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից․
  8. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ
Ավագ դպրոց

  1. Արփի Սահակյան
  2. Լուսինե Խաչատրյան
  3. Մելինե Մարտիրոսյան
  4. Դավիթ Դանիելյան
  5. Շուշան Հակոբջանյան
  6. Դանիելլա Քոչարյան
  7. Արսեն Գասպարյան
  8. Գագիկ Դավթյան
  9. Վալերի Իսահակյան

Քոլեջ

  1. Արթուր Խաչատրյան
  2. Վարդան Սաֆարյան

 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.