• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

eTwinning-յան նորություններ

"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրը eTwinning Եվրոպական կրթական ծրագրի կողմից ստացել է eTwinning Դպրոց կոչվելու իրավունք՝ դասավանդողների և սովորողների ակտիվ մասնակցության, նախագծերում մեծ ներդրումներ ունենալու շնորհիվ: Կրթահամալիրը այսուհետ կարող է օգտագործել "eTwinning School" խորհրդանիշը իր կայքում, ենթակայքերում, սովորողների և դասավանդողների բլոգներում: Նշեմ, որ որակավորումը ստանալու համար դիմած հայաստանյան 200 դպրոցներից ընդամենը հինգն են ստացել այն: Շնորհավորում եմ այս ծրագրում ներգրավված բոլոր դասավանդողներին և սովորողներին: