• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ապրիլյան վերապատրաստումներ

Հրավիրում ենք՝ մասնակցելու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2018թ. ծրագրով, ուսումնական օրացույցով որոշված, ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող ապրիլյան ամենամսյա վերապատրաստումներին՝

  • ապրիլի 4-6՝ 
    1-4-րդ դասարանների դասվարների
  • ապրիլի 11-13՝ հիմնական և միջնակարգ դպրոցների 
    տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցիչների, 
    երաժշտության ուսուցիչների, դաստիարակների,
    կազմակերպիչների.
  • ապրիլի 16-20՝ 
    նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների
  • ապրիլի 17-20՝ 
    մուտք կրթահամալիր. առաջին քայլ (բլոգային-նախագծային ուսուցում)։

Մասնակցության գրանցումը կատարվում է լրացնելով անհատական հայտը կամ ուսումնական հաստատության ղեկավարի, մարզի կրթության վարչության ցուցակով (ուղարկվում է [email protected] հասցեով)։ Մասնակիցներն ստանում են վկայագիր։

Կրթահամալիրում մասնակիցները կարող են օգտվել կրթական փոխանակումների կացարանից։

Մասնակիցներին խնդրում ենք գալ անհատական թվային միջոցով (նոթբուք, նեթբուք, պլանշետ), մարզական։

Հասցե՝ Րաֆֆի 57

Հեռախոս՝ 010 74 72 46, 091 43 10 99