• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստում

Մարտի19-23

Նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակներին, երաժշտության դաստիարակներին, մանկավարժներին, վարիչներին, նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություն իրականացնողներին, նախադպրոցական հաստատություններում աշխատել ցանկացողներին հրավիրում ենք մարտի 19-23-ը՝ ժամը 9.00-15.00, կրթահամալիրում մասնակցելու ամենամսյա վերապատրաստման դասընթացի։ Մասնակիցները կծանոթանան հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայրին, կրթահամալիրի դպրոց-պարտեզներին, նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծերին, կմասնակցեն երաժշտության, տեխնոլոգիայի, մարզական պարապմունքներին։ 

Մասնակցության գրանցումը կատարվում է մինչև մարտի 15-ը՝  [email protected] հասցեին ուղարկված անհատական հայտով և/կամ ուսումնական հաստատության ղեկավարի, համայնքի ղեկավարի, մարզի կրթության վարչության ներկայացրած ցուցակով։

Մասնակիցների սահմանային թիվը 30-ն է. 31-րդից սկսած՝ հայտերը, հայտատուների համաձայնությամբ, կարող են գրանցվել հաջորդ՝ ապրիլի 16-20-ի դասընթացի մասնակիցների ցուցակում։

Կրթահամալիրում մասնակիցները կարող են օգտվել կացարանի, սննդի մատչելի ծառայություններից։

Մասնակիցներին խնդրում ենք գալ անհատական թվային միջոցով (ներբուք, նեթբուք), մարզական՝ մարզահագուստով։

Հասցե՝ Րաֆֆի 57

Հեռախոս՝ 010 74 72 46, 091 43 10 99