• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասվարների վերապատրաստում կրթահամալիրում

Հանրապետության հանրակրթական հաստատությունների 1-3-րդ դասարանների դասվարներին, նախապատրաստական ուսուցման խմբերի դաստիարակներին, մարտի 1-3-ը՝ ժամը 9.00-15.00, հրավիրում ենք կրթահամալիրում մասնակցելու ամենամսյա վերապատրաստման դասընթացի։ Մասնակիցները կծանոթանան հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայրին, կրթահամալիրի դպրոց-պարտեզներին, կմասնակցեն «Իմացումի հրճվանք» ծրագրի բլոգային-նախագծային ուսուցման կազմակերպմանը։ 

Մասնակցության գրանցումը կատարվում է մինչև փետրվարի 27-ը՝  լրացնելով հայտը կամ դրա հիման վրա՝ [email protected] հասցեով ուսումնական հաստատության ղեկավարի, համայնքի ղեկավարի, մարզի կրթության վարչության ներկայացրած ցուցակով։

Կրթահամալիրում մասնակիցները կարող են օգտվել կացարանի, սննդի մատչելի ծառայություններից։

Մասնակիցներին խնդրում ենք գալ անհատական թվային միջոցով (ներբուք, նեթբուք), մարզական՝ մարզահագուստով։

Հասցե՝ Րաֆֆի 57

Հեռախոս՝ 010 74 72 46, 091 43 10 99