• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ցավակցում ենք

Կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանին ցավակցում ենք զոքանչի, սիրելի Մարինե Հակոբյանին՝ մոր, սեբաստացիներ Տիգրանին, Անահիտին, Հասմիկին, Գարիկին՝ տատիկի, Էդուարդ Գավարյանին՝ հորաքրոջ, Գյումրիում իր ժամանակին ճանաչված բժիշկ-ինֆեկցիոնիստ Հասմիկ Գավարյանի մահվան կապակցությամբ։ 

Հոգեհանգիստը՝ փետրվարի 11-ին՝ ժամը 17:00-ից՝ Գյումրիում: Հուղարկավարությունը՝ փետրվարի 12-ին՝ Շիրակի մարզի Աղին գյուղում։

Կրթահամալիրից խումբը Գյումրի կմեկնի փետրվարի 11-ին՝ առավոտյան ժամը 9:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից