• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Գեղարվեստը կրթահամալիրում» 2017թ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ամենամյա հաշվետու համերգ-ցուցադրություն-ներկայացում Աշտարակում. ուսումնական նախագիծ
Գործընկերը՝ Աշտարակի հայորդյաց տուն

Մասնակիցներ՝ կրթահամալիրի դպրոցների սովորողների-դասավանդողների նախագծային խմբեր, հայորդյաց տան սովորողներ, դասավանդողներ։

Նախագծի բաղկացուցիչները՝

  • Սովորող-սովորեցնող
  • Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ. ամանորի բաց արվեստանոց
  • Ուսումնական Աշտարակ՝ հայրենագիտական քայլք, ֆոտոպլեներ, պլեներ
  • Ցուցադրություն
  • Համերգ
  • Միասնական տոնախմբություն

Նախագծի օրացույց

Դեկտեմբերի 5-13, ժամը 13.00-16.30`  նախագծային աշխատանք. երաժշտական, պարային, տեխնոլոգիական, կերպարվեստի, կինո-ֆոտո նախագծեր Աշտարակի հայորդյաց տան սովորողների հետ

Դեկտեմբերի 14, ժամը 14.30` Նախագծի կերպարվեստի-տեխնոլոգիական արդյունքների ցուցադրություն հայորդյաց տան նախասրահում

Դեկտեմբերի 16, ժամը 12.00՝

  1. Համերգ հայորդյաց տան դահլիճում
  2. «Անտիվիրուս Կոմիտաս» տոնախմբություն հայորդյաց տան բակում

Համերգի ծրագիր

  • «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ, ղեկավար՝ Մարինե Մկրտչյան
    Վ. Ա. Մոցարտ, դուետ «Տիտայի բարեհոգությունը» օպերայից
  • «Սեբաստացի խազեր» պատանեկան երգչախումբ, ղեկավար՝ Անի Նավասարդյան
    Էդգար Հովհաննիսյան «Անուշ անուրջով»
  • Դասավանդողների «Սեբաստացիներ» վոկալ համույթ, ղեկավար՝ Մարինե Մկրտչյան
    «Նար» երգերի շար
  • Ազգային նվագարանների համույթ, Մարիամ Մնացականյան և ընկերներ
    Կիթառահարներ համույթ. Դավիթ Աֆրիկյան, Տաթև Աղաջանյան և ընկերներ
    Պակո դե Լուսիա «Երկու ջրերի արանքում»
  • Հայորդյաց տան երգչախումբ
  • «Սեբաստացիներ» ուսուցչական երգախումբ՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան:
    Էդգար Հովհաննիսյան «Ձյուն է գալիս», «Նանարի նա», Կոմիտաս «Խորհուրդ խորին», «Սուրբ, սուրբ», «Տեր ողորմեա»
    Կոմիտաս «Յար ջան, արի»
  • Միասնական կատարում՝ «Ազգային օրհներգ»

«Անտիվիրուս Կոմիտաս», պարերգեր  Հայորդյաց տան բակում

Ծրագրում՝

  • Հայր մեր
    Այբ, բեն, գիմ
    Կաքավիկ
    Սոնա յար
    Հոյ, Նազան
  • Ծամ իս թորգի
    Բոբիկ ջուր մի էրա
    Մեր տան իտև
    Թամզարա
    Հա նինա

Նախագծի ղեկավարներ 

Նախագծի համակարգող՝ Արմինե Թոփչյան
Կերպարվեստի-տեխնոլոգիայի պլեներներ,  ցուցադրություն՝ Կարինե Մացակյան
Անտիվիրուս տոնախմբություն. Հասմիկ Մաթևոսյան, Աննա Երիցյան, Մարիամ Մնացականյան, Մարինե Ոսկանյան, Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Ֆոտոպլեներներ-ցուցադրություն՝ Սուսան Ամուջանյան, Անի Սարգսյան, Մարինա Մկրտչյան
Աշտարակում հասարակության հետ կապերի, նախագծի լուսաբանման՝ Հռիփսիմե Առաքելյան
Համերգի համակարգող՝ Սվետա Ճաղարյան
Ձայնագրման-տեսագրման՝ Կարեն Խաչատրյան, «Սեբաստացի» TV