• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Գարուն» մեդիաօլիմպիադայի կրկնակի հաղթողներ

Շնորհավորում ենք «Գարուն» մեդիաօլիմպիադայի կրկնակի հաղթողներին`հանրապետության հանրակրթական դպրոցների 5-11-րդ դասարանների մեդիաօլիմպիադայի մասնակից 136 սովորողներին, ովքեր ճամբարի ուղեգրեր են նվաճել:

Շեշտում ենք` կրկնակի հաղթանակը, քանզի ուզում ենք հավատալ` իրենց հաղթող են համարում օլիմպիադայի 1107 աշխատանք ներկայացրած սովորողները:Կրկնակի հաղթելու հնարավորությունը առջևում է` ամառային, աշնանային, ձմեռային օլիմպիադաներին մասնակցության միջոցով: Հունիսյան օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները արդեն սկսվել են:Սա յուրաքանչյուրիս օլիմպիադան է, որտեղ յուրաքանչյուր մասնակից նաև օլիմպիադայի կազմակերպիչ է, յուրաքանչյուր մարդ, Հայաստանում թե Հայաստանից դուրս, սովորողի ծնող թե ձեռնարկատեր, մեծահարուստ թե թոշակառու:
Մեծահասակի ներդրումը օլիմպիադայում և մտավոր է և գումարային: Հետաքրքիր, գրավիչ օլիմպիական խնդիրներ, ստեղծագործական աշխատանքի դուռ բացող ամենատարբեր առաջադրանքներ բոլոր լեզուներով, բոլոր տարիքի սովորողների համար: Իսկ 20000 դրամ արժողությամբ օլիմպիական ճամբարի ուղեգիրը նվիրելու հնարավորությունը ուսումնատենչ սովորողին մի՞թե արժանապատիվ գործ չէ յուրաքանչյուրի համար:

Գարնանային ճամբարի յուրաքանչյուր մասնակից կտեղեկացվի անհատապես: Մեր կապը անընդհատ է ու ամենահաս: