• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անտառի «տերը»

Օշոյի անեկդոտներից
Ռուսերենի թարգմանչական խումբ.
Միջին դպրոց

Միանգամ առյուծը գալիս է վագրի մոտ և ասում.
-Ո՞վ է այս անտառի տերը:
-Իհարկե միայն դու, տե՛ր,- պատասխանում է վագրը,- դու ես արքան:
-Հետո  առյուծը  գնում է արջի մոտ, կոպիտ հրում և հարցնում.
-Ո՞վ է էստեղ տեր: Ո՞վ է անտառի տիրակալը:
Արջն ասում է.
-Կարիք չկա հարցնելու: Իհարկե դու ես բոլոր կենդանիների արքան:
Հետո առյուծը գնում է փղի մոտ ու նույն հարցը տալիս.
-Ո՞վ  է այստեղի տերն ու տիրակալը:
Փիղը բռնում է առյուծին և մի 50 մետր հեռու շպրտում: Սա կպչում է քարին ու արյունոտված, կապտուկներով, թուլացած վեր կենում ու ասում.
-Եթե դու ճիշտ պատասխանը չգիտես, չի նշանակում՝ այդպես պիտի վարվես: