• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուլուխի կամուրջ և Արածանի գետ

Նկարագրություն: 
Արածանի, գետ հին հունա-հռոմեական աղբյուրներում կոչվել է Արսանիաս (լատ.՝ Arsanias), ներկայումս թուրքերը կոչում են Մուրատ (թուրք.՝ Murat Nehri): Միանալով Արևմտյան Եփրատին՝ առաջացնում է Եփրատ գետը։ Երկարությունը 722 կմ է, ավազանը՝ 40000 կմ2։ Հին ժամանակներում գետն ամբողջությամբ հոսել է Մեծ Հայքի թագավորության տարածքով: Ներկայումս հոսում էԹուրքիայի տարածքով: Հին մատենագիրները Արածանին հիշում են որպես ինքնուրույն գետ և ոչ որպես Եփրատի վտակ։ Սկիզբ է առնում Ծաղկանց լեռների հյուսիսային մասից՝ մոտ 3060 մ բարձրությունից։ Հորդանում է ապրիլ–մայիսին, դաշտային մասերում ողողում շրջակա տարածությունները. ցածր մակարդակը՝ հուլիս–օգոստոսին։ Ձմռանը սառցակալում է։ Դեռևս ուրարտական ժամանակներից օգտագործվում է ոռոգման նպատակներով։ Արածանու ավազանում են գտնվում Վաղարշակերտ, Մուշ, Բալու, Խարբերդ քաղաքները։ Արածանին, որի հովիտը հայ ժողովրդի բնօրրաններից է, Հայաստանի սրբազան պաշտամունքի գետն: